Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել ենք երկու խոհանոցային ժամ, որոնցից մեկի ընթացքում պատրաստել ենք բելգիական վաֆլի, իսկ մյուսին՝ սենդվիչ: Երկու նախագծերը առաջարկել և ամբողջությամբ կազմակերպել են սովորողները: Ես ընդամենը օգնել եմ և աջակցել նրանց ցանկության իրականացմանւ: Այս տարվա սովորողները շատ են սիրում խոհանոցային գործունեություն և համեղ պատրաստել( դե, իսկ վերջում էլ սնվել): Մեկին չհասած, արդեն հաջորդի մասին են մտածում:

Բավականին գեղեցիկ և ախորժելի տեսք ունեին մեր բելգիականները: Ահա մեր փոքրիկ տեսանյութը, որի օգնությամբ դուք նույնպես կարող եք փորձել պատրաստել:

Բարի դիտում և բարի ախորժակ: