Նախագծի տևողությունը՝ հոկտեմբերի սկզբից-դեկտեմբերի վերջ:

Նախագծի մասնակիցները՝ միջին դպրոցի երկարօրյա ճամբարականներ:

Նախագծի վայրը՝ միջին դպրոցի երկարօրյա սենյակ..

Անհրաժեշտ աշխատանքային գործիքներ և նյութեր

կարի մեքենա, մկրատ, թել, ասեղ, վուշե կտոր( կամ էկոպայուսակի պատրաստման համար հարմար կտոր), ժապավեն, քորոցներ, կտորի համար նախատեսված ներկեր, վրձին և այլն..

Նախագծի ընթացքը՝

Նախագծի սկզբում պետք է ձեռք բերենք էկեպայուսակի համար հարմար կտոր, ոչ շաստ, որպեսզի հնարավոր լինի կարել սիրողական մեքենայով: Եթե չունենք համապատասխան կտոր, այն ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի գնել: Մեկ մետր կտորը բավական է չորս հատ էկոպայուսակ ստանալու համար:

Նպատակը՝

նոր հմտության ձեռքբերում

ստեղծագործ մտքի զարգացում

բնության պահպանում

Արդյունքը՝ Նախագծին մասնակցող յուրաքանչյուր սովորող կկարողանա ինքնուրույն թելել սիրողական կարի մեքենա, և այն աշխատացնել.. կսովորի ուղիղ կարել և իր ձեռքով կկարի իր անձնական ինքնատիպ կտորե պայուսակը:

Նախագծի մասնակիցները.

Էմմա Գրիգորյան

Յանա Հովհաննիսյան