« Իմ դպրոցում» ջոկատի ճամբարային հուլիսյան փուլը սկսեցինք հե՛նց երկուշաբթի օրով: Հուլիսի մեկին տասներկու սովորող կազմ- պատրաստ մայր դպրոցում էր: Այսօրվա աշխատանքային թիմի ծանրաբեռնվածությունը, հիմնական աշխատանքը սեբաստացի Ագարակում էր: Աշխատաել ենք ըստ օրակարգի, և նաև տեղում առաջացած աշխատանքներին: Ջոկատը բացի միջին դպրոցի և Ագարակի տարածքներից, շրջակայքի մաքրման աշխատանքներ է իրականացրել նաև Սարալանջում:

Եղանակային պայմաններից ելնելով՝ ջոկատը երկու-երեք անգամ, լողը փոխարինել է ձիերի խնամքով և ձիավարմամբ: Երկուշաբթի օրվա աշխատանքը հիմնականւոմ կենտրոնացված է եղել Ագարակում: Բացի խոտերի մաքրման և հավաքման աշխատանքներից, ջոկատը իրականացրել է նաև ձիերի կացարանների դռների( հատկացրել ենք 2 օր), ձիերի խնամքի պարագաների և հանդերձանքի դարակների մաքրման, վերադասավորման և թարմացման աշխատանքներ: Այս ամենը նորություն էր ոչ սեբաստացի ճամբարականի համար: Թիմում երեք սովորողներ ( Մարին,Էլինան և Մարկը) հանրակրթական այլ դպրոցներից էին, իրենց սեբաստացի ընկերների շնորհիվ , ինչ որ չափով իրենք էլ զգացին սեբաստացի լինելու համը: Ծնողները հիացած, գոհ և շնորհակալ էին նման նախաձեռնության և բաց ճամբարային ակտիվ առօրյայի համար: Երեքշաբթի օրվա աշխատանքային ժամը միջին դպրոցում էր կենտրոնացած. մարմարյա սրահի ծաղիկների ջրում և խնամք, բակը՝ թթից, չոր տերևներից, աղբից մաքրման և այլ պարտիզապուրակային աշխատանքների իրականացմամբ: Թիմը աշխատանքը թեթևացնում էր այգեպանների և ագարակում աշխատողների անելիքները: Չորեքշաբթի ջոկատի որոշ ճամբարականներ աշխատում էին ձիերի կացարանում, մյուս մասը՝ բացօթյա լողափն էին փորձում կարգի բերել: Լողափը իրենք արդեն նախորդ շաբաթներին էին պատրաստել, հունիսին՝ ընկեր Սարգիսի հետ: Հինգշաբթին ավելի շատ վայելքային էր կարելի է ասել, որովհետև ուժեղ արևի և լողավազանի ջրի գայթակղմամբ ճամբարականների ուշք ու միտքը միայն լողավազանն էր: Մանավանդ, երբ ուրբաթ ոչ աշխատանքային էր լինելու, չէինք հանդիպելու, իրար չէինք տեսնելու և երեք օր տանն էինք լինելու: Չնայած, սեբաստացիները չեմ կարծում, թե տանը նստողներ են… հանգստյան օրերին ոմանք արդեն մեր մյուս բաց ամառային ՝Սարգիսի, Իննայի, Արմենուհու( հերթափոխը կարելի է անվերջ թվարկել, նշել եմ միայն այդ ժամանակահատվածինը, որոնց մասնակցել են « Իմ դպրոցում» ճամբարի որոշ սովորողներ) ղեկավարած ճամբարներում էին և՛ Արտանիշում, և՛ Արատեսում: Ինչևէ, շատ չշեղվենք և ճամբարները իրար չխառնենք:

Մեր «Իմ դպրոցում» ճամբարի փոքրիկ աշխատանքային թիմը շարունակում է իր գործունեության հուլիսյան փուլի երկրորդ շաբաթը: Ճամբարականները բավականին հմտացել են իրենց անելիք գործում: Շատ արագ ինքնակազմակերպվում են, որպեսզի իրենց վայելքի ժամից հանկարծ չկորցնեն: Վայելքի ժամերը նախաճաշն ու ճաշն էին, լողն ու արևայրուքը: Լողից հետո անհնար էր ինչ որ աշխատանք նախաձեռնելը, որովհետև լողավազանում իրենց ամբողջ էներգիան սպառում էին ջրային զվարճանքների վրա: Քանի որ մեր ուսումնական բլոգի հիշողությունը թույլ չի տալիս լուսանկարները և տեսանյութերը անմիջապես ներբեռնել, այն ներկայացրել ենք «ֆեյսբուք» սոցկայքի և «յութուբ» տեսանախագծային ծրագրերի միջոցով: Հղումները՝ ստորև:

Սեղմե՛ք հղման վրա, լուսանկարաշարը տեսնելու համար:

Բացե՛ք հղումը:

Բացե՛ք հղումը:

Բացե՛ք հղումը: