Հաշվետվությանս սկզբում ավելի շատ ցանկանում եմ գրել առաջին հերթին այն նախագծերի մասին, որոնց առանձին ամփոփում չեմ հատկացրել, սակայն և՛ ես, և՛ ճամբարականներս մեծ առաջընթաց, հետաքրքրություն և արդյունք ենք գրանցել: Շատ անգամ մեր ամբողջական գործունեությունը չենք հասցնում գրանցել, բայց և չներկայացնել նույնպես չենք կարող:

Խոսքս « Կալիմբա» և « Սթեչինգ» նախագծերի մասին է: Մեկը երաժշտական է, իսկ մյուսն էլ մարզական, մարմնակթական: Առաջին նշածս նախագծի շրջանում սովորել ենք, զարգացրել ենք մեր երաժշտական ունակությունները, փորձել տիրապետել գործիքին, և անգամ որոշ կատարումներ գրանցել, իսկ երկրորդը ավելի շատ ֆիզիկական առողջությանն է ուղղված եղել: Իհարկե ճամբարականների օրը շատ ակտիվ է անցնում, բայց մեր սթրեչինգի բովանդակությունը ավելի հանգստացնող և կենտրոնացնող է…

Երկարացված օրվա կազմակերպիչներս շատ հաճախ մարզական վերապատրաստումներ և ստուգատեսներ ենք անցնում, և ես այն միաձուլելով իմ անձնական փորձի (ռուսական միջազգային ձգումների և բալետի դպրոցում) հետ այն փոխանցում եմ ճամբարականներին:

Սովորողների համար « Սթրեչինգ»ը այնքանով է նորություն և հետաքրքիր, որ այս ժամի մարմնամարզությունը անցկացնում ենք հատուկ հանգստացնող երաժշտության ուղեկցությամբ, աշխատում ենք ձգել և ավելի ճարպկացնել մեր մկաններն ու ֆիզիկական կառուցվածքը: Քանի որ այն անցկացնում ենք մարմնամարզության դահլիճում, որտեղ նաև հատուկ մասնագետներն են աշխատում իրենց մասնագիտական խմբերի հետ, ինքնիրեն համագործակցում է ստացվում. սովորողներից ավելի ակտիվ վարժանքներ նախընտրողները ցատկում են նաև բատուտի վրա( անպայման մարզիչի թույլտվությամբ և վերահսկողությամբ): Սթրեչինգի պարապմունքը անցկացնում ենք շաբաթական մեկ անգամ և մեկ ժամ տևողությամբ: Ճամբարականներին շատ է դուր եկել այս նոր ուղղությունը, և այն միանգամից հասկանալի է նրանց սթրեչինգի ժամվա անհամբեր սպասման արձագանքներից:

Թվում է, թե սա ուղղակի ֆիզիկական ինչ որ հերթական պարապմունք է, բայց չէ: Երկու հազար տասնիննը թվականին, երբ դեռ նոր էի ընդունվել կրթահամալիր աշխատանքի, և միանգամից լինել և՛ դասավանդող, և՛ երկարօրյա կազմակերպիչ, և՛ հասկանալ, ընկալել այս մեծ փոփոխությունները մի փոքր խառնաշփոթ էին առաջացրել ուղեղումս.., երբ լարված փորձում էի գլուխ հանել նախագծային ուսուցման բովանդակությունից և ձևից, ակումբում նստած, ոչինչ չասող հայացքով իբրև կենտրոնացած համակարգչիս էկրանին, ականջիս ազգային երաժշտության ձայն լսվեց որը ստիպեց կտրվել այդ ամենից և գնալ պարասենյակ. այդ մի քանի րոպեն որը անցկացրի սովորողների և պարուսույցի հետ պարասենյակում թարմացրեց ուղեղս, արթնացրեց…

Հիմա մեր անձնական օրինակով հաստատ կարող ենք փաստել, որ ֆիզիկական ակտիվությունը( որը շատ ժամանակ թվում է մեզ, թե միայն ֆիզիկական է) ավելի կարևոր է, մանավանդ հիմա:________շարունակելի

« Կալիմբան» մի քիչ ավելի նստակյաց զբաղմունք է: Եթե սթրեչինգը ֆիզիկական ակտիվության և ճկունության համար էր, ապա սա միանգամայն մտքի խաղ է: Զարմանալի է, բայց գործիքը, հատկապես տղաներին է հետաքրքրել.. ովքեր հասցնում էին վայրկյանների ընթացքում յուրացնել կատարումը և կրկնել: Կարծում եմ ավելի ժամանակ կխնայենք և շատ կնվագենք, երբ մեկ կալիմբայի փոխարեն սովորողները նույնպես ունենան իրենցը. կալիմբայի ձայնն ու մեղեդին շատ հանգստացնող է ու հեքիաթային. սա այն է, ինչ պետք է մեզ:

Կալիմբան վերջերս եմ բացահայտել, որի միջոցով վարժեցնում եմ հիշողությունս և ռիթմի զգացումս: Ուսուցչական երգչախմբի պարապմունքներից մեկում Արամ Սարգսյանը առաջարկեց, որ լավ երգելու համար նվագեմ, քանի որ դաշնամուրը միայն Զենիթում էր ես էլ քիչ ժամանակ ունեի .. մի պահ մտքովս անցավ կալիմբայի վրա փորձարկել, չնայած որ լրիվ տարբեր բաներ են: Կալիմբայով ինքնուրույն ավելի հեշտ է նվագել, թվերի շնորհիվ…հատուկ տեսողական և մտային հիշողությամբ: Այս ամենը սովորողների համար ավելի արագ և հեշտ է ընկալելը: Չնայած նրան, որ այն աֆրիկական ծագման գործիո էր, մենք կարողացել ենք հայկական, ժողովրդական, կոմիտասյան երաժշտությունը կրկնել: Նախագիծը միանշանակ ստացված է, և պետք է շարունակել.., սակայն այն ավելի արագ կյուրացվի, եթե յուրաքանչյուր հետաքրքրված սովորող ,ունենա իր անհատական երաժշտական գործիքը: Վստահորեն կարող ենք նշել, որ այն հիանալի գործիք է բջջային էկրանի փոխարեն, որտեղ խաղեր են: Կալիմբան մեր այլընտրանքային, ամենաերաժշտական և տիեզերական խաղն է: Գործիքի մանրամասը պարամետրերն արդեն կտեսնեք նախագծում, կամ ձեր անհատականը պատվիրելիս: