Երկարացված օրվա ճամբարականները Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնին կինոգործիչների միության մեծ դահլիճում: Այցի առաջին հատվածում օտարալեզու կարճամետրաժ երկու ֆիլմ ենք դիտել, օվկիանոսի ձկների և դելֆինների մասին: Միասին մասնակցել ենք հայ նկարչուհու ցուցահանդեսին: էքսպո ցուցահանդեսին շրջելով անցել ենք որոշ տաղավարների կողքով, ցանոթացել և իմացել բավականին լուրջ կազմակերպությունների մասին, որոնք իրենց գործունեությամբ պահպանում են բնությունը( կենցաղային թափոնին նոր կյանք տալով):
Ծանոթացել ենք արվեստագետ Մարինե Կարապետյանի հետ, ում հետ զրուցել ենք իր « թափոնից արվեստ»ի մասին, նոր և հետաքրքիր գաղափարներով փոխանակվել: Մեր հետագա բնապահպանական նախագծերի հարցում անպայման կօգտվենք նրա աշխատանքային ոճից:
Օրվա ֆոտոշարը այստեղ: