Այցելությունները սեբաստացի ուսումնական ագարակ իրականացրել ենք այնպես, ինչպես նախապես նշել ենք նախագծերում: Մեկ ամսվա ընթացքում, փորձել ենք նվազագույն երեք այցելությունն ապահովել: Այցելություններից միայն մեկի ընթացքն է ձախողվել( այն էլ անբարենպաստ եղանակից), երբ ձիավարության փոխարեն սովորել ենք ձիավարման, ձիու մարմնի մասերը, խնամքի և հանդերձանքի հետ կապված հայերեն անվանումները: Այդ օրվա ձիավարումը ձախողվեց, բայց սովորողներս հաստատ թամբն ու սանձը կոնկրետ տարբերակել իմացան: Գուշակեցին այն հինգ տառանոց բառով փայտի անունը, որի օգնությամբ (երբեմն)վարժեցնում են ձիուն:

Սովորողներս գիտեն, որ պետք է առարկաներին և երևույթներին իրենց հայերեն անվանումներով կոչել: Օտար բառերի գործածությունը այսօր երեխաների մոտ ավելի շատ է, և ես ամեն րոպե իրենց հետ շփվելիս, բախվում եմ այդ խնդրին և փորձում, աննկատ, բայց այնուամենայնիվ զգուշացնել նույն բառի հայերեն գեղեցիկ գործածության մասին: Երկարացված օրվա ցանկացած գործունեություն ուղեկցվում է, պարտադիր բառապաշարի հարստացմամբ ու հայեցի գեղեցիկ խոսքով:

Ագարակը սովորողներին հիմնականում ձիավարման հնարավորությամբ է գրավում, բայց մի՜նչ ձիավարումը… մինչև ձիավարումը նախ բոլորի հետ պետք է ընկերանալ, հոգ տանել, կերակրել և շատ ժամանակ անգամ՝ հեռվից ուսումնասիրել: