Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Հունվար

Փոտրվար

Մարտ

Ապրիլ

Չնայած մայիս ամսվա անբարենպաստ եղանակին, պարապմունքները ընթացել են իրենց հունով:

Վերաբերմունքս ավելի է լրջացել ձիասպորտի հանդեպ և փորձել եմ հնարավորինս ընկալել մարզիչիս տվածը: Վերջերս սկսել եմ ավելի ինքնուրույն քայլեր ձեռնարկել ձիերի խնամքի, հանդերձանքի և ձիավարման հետ կապված: Ճիշտն ասած բնավորությանս համաձայն ինքս ինձանից դժգոհ եմ լինում, ինչ որ տեղ համարում, որ հնարավորություններս միշտ ավելին են քան ես դրանք օգտագործում եմ, բայց ինչքան էլ, որ ձգտել եմ կարծում եմ հասել եմ այնտեղ ՝որտեղ պետք էր:

Իրական ձիավարումս սկսվել էր դեռ ամսվա սկզբին, երբ Մաշայի հետ վերջապես հասկացանք իրար, արդյունքում՝ մատերիս արանքում սանձից խփված վերքերի հետքեր ունենալով:

Շնորհակալ եմ ընկեր Արմենուհուն և սեբաստացի ագարակին վստահության և մեծ հնարավորության տրամադրման համար: Ձեռքբերումս այն աստիճան մեծ է, որ արդեն վստահ, պատրաստ եմ սովորողների հետ աշխատել, իրենց փոխանցել այն հմտությունը և գիտելիքները, որոնք ես ունեմ:

Այս հաշվետվությունների ցանկը կարծես թե չի ավարտվում որովհետև ձիավարության սեմինարները շարունակել ենք նաև մանկավարժական ճամբարի ընթացքում: Ինքս շաբաթվա չորս օրը ընկեր Արմենուհու հետ Ագարակում եմ եղել: Պարապմունքներից մեկին, մեր ֆրանսիահայ Ալինը իր (10 տարվա փորձով) վարպետությամբ որոշ հմտություններ և նոր ժեստեր փոխանցեց մեզ: Պարապմունքը երևի, թե քսանից երեսուն րոպե է տևել, բայց ես և Մաշան գերուժեղ մարզում ենք ունեցել: Վերջերս ինձ ավելի շատ ակսել եմ ագարակում հիշել:

Երբ դեռ նոր էինք սկսել ձիավարման սեմինար պարապմունքները, մի տեսակ դեռ չկայի, այսինքն կայի, բայց չէի զգում, չէի հասկանում… լուրջ( դե՜, սրտիս մոտ նկատի ունեմ) չէի ընդունում: Հիմա էլ, երբ սկզբնական տեսանյութերը նայում եմ, ամաչում եմ, որ ոչ մարզական հագուստով ձիավարել եմ, բայց ունենք այն, ինչ ունենք: Իսկ, եթե ավելի անկեղծ, սկիզբը չեմ պատրաստվում թաքցնել կամ կեղծել, ձևացնել, թե ամեն ինչ շատ հեշտ էր: Նախ, եթե ինքս ֆիզիկապես անպատրաստ լինեի, հավատացնում եմ, այդ վիճակով ոչ ոք ոտքը չէր կարող հասցնել ասպանդակին ( առանց որևէ մեկի օգնության): Իհարկե, ոչինչ հեշտ չէր, և՛ ինձ համար, և՛ մեր մարզական ձիերի, որովհետև, եթե «դուք» դեռ չեք հասկացել իրար ոչ մի կերպ չես կարող կենդանուն ստիպել, որ քո պես մտածի: Պարապմունքներից մեկի ժամանակ՝ երկար տանջանքներից հետո, մատներս սանձի փաշփշոցից խփվել էին… դրանից հետո հատուկ ձիավարման ձեռնոց պատվիրեցի, բայց այլևս գործնականում պետք չեկան դրանք, որովհետև այդ քաշքշոցից հետո հասկացա, որ ուժով չեմ կարող կառավարել ձիուն, այլ ընդամենը՝ ժեստերով:

Հունիսի քսանմեկին, ուրբաթ օրվա սեմինարին լողացրինք մեր Ջենիին: Ափսոս, որ չհասցրինք հետո մի լավ վայելել մեր սիրուն աղջկան:

Ի դեպ, խնամքի հետ կապված, չեմ հիշում մյուս լուսաբանումներում նշել էի, թե ոչ.., բայց շատ կարևոր է, մտերմությունը սկսել հե՛նց կացարանից, մարզվող ձիու խնամքից:

Հիշում եմ, մի անգամ հատուկ մի ժամ շուտ էի գնացել կացարան, Ջենիին խնամելու, որ հոգատարությունս մի քիչ ավելի շատ զգար ու ավելի արագ հասկանար հրահանգներս… չեմ կարող ասել, թե ինչքանով է օգնել մեզ.., բայց հիշում եմ, որ արդեն Ջենիի փոխարեն ՝ ես իմ մտքերում, շատ լավ էի զգում, որովհետև անգամ իմ մազերի խնամքին այդքա՜ն ժամանակ, սանրելու և հարդարելու էներգիա, չէի հատկացրել երբևէ:

Իրականում, երկուսիս ժամանակ էր պետք իրար վստահելու, իրարից չվախենալու ու չնեղացնելու համար:

Ամենապարզ, հասարակ քայլքի ընթացքում որը ձիու հետ ես իրականացնում, պետք է շատ հստակ ու վստահ դնես, զգոն, շա՜տ զգոն, հակառակ դեպքում՝ կարթնանաս ու կտեսնես ոտքդ ձիու սմբակի տակ( ինքն էլ հաստատ դիտմամբ չի անում):

լրացվող…

Տեքստը՝ առանց խմբագրման: