« Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանում հետաքրքիր միտք ենք ունեցել և այն իրականացրել ենք՝ թափոններից ծաղկամաններ ստանալու: Ընտրել էինք թիթեղյա տարաներ, որոնք մնացել էին խոհանոցում և պետք է դեն նետեինք և մեկանգամյա օգտագործման պլաստմասե բաժակներ: Թիթեղյա տարաների թղթերը վերացրինք և սիրուն ներկեցինք ու նկարչական լուծումներ տվեցինք, յուրաքանչյուրն իր ճաշակով: Ծաղկամաններից երեք օրինակ փորձեցինք փայտով գեղեցիկ ձևավորում ստանալ: Լուսանկարները կարող եք տեսնել այս հղմամբ:

Ջերմոց լաբարատորիա մեր այցից, բույսի սերմեր ունեինք ցանած մեր ձեռքով և արդեն սածիլներ դարձրած, դրանք վերատնկեցինք մեր նոր ու գեղեցիկ ծաղկամանների մեջ: Սովորողներից ոմանք ծաղկի խնամքը շարունակելու են իրենց ընտանիքներում:

Մյուսները ցանկացան իրենց ձեռքի աշխատանքները թողնել կրթահամալիրում:

Ահա, ծանոթացե՛ք ևս մեկ ֆեյսբումքյան լուսանկարաշարին:

Չմոռանանք նշել, որ համագործակցել ենք սեբաստացի տեխնոպարկի և տեխնոլոգիայի կենտրոնների հետ: