Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք, երաժշտասեր ճամբարականներ:
Նախագծի տևողությունը՝ ապրիլի 15-ից մինչև մայիսի 15-ը:
Նախագծի իրականացման վայրը՝ … :
Տեղեկություն երաժշտական գործիքի վերաբերյալ: Կալիմբան աֆրիկական երաժշտական գործիք է։ Տարածված է Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում, նաև Մադագասկար կղզու վրա։ Եվրոպական Ամերիկայի գաղութացման ժամանակ կալիմբան հայտնվեց Կուբայում, որտեղ օգտագործման մեջ է մինչև հիմա։ Կալիմբան օգտագործվում է ավանդական արարողություններում, իսկ պրոֆեսիոնալ երաժիշտների կողմից, որպես նվագակցող երաժշտական գործիք։ Այն նվագում են առանձին նոտաներով, կամ ակորդներով։
Նախագծի խնդիրները.
- սկզբնական ծանոթացում գործիքի հետ
- ինչպես ընտրել կալիմբա
- գործիքի տեսակները
- ինչպես կարգավորել կալիմբան
- ինչպես նվագել
Արդյունքում՝
- կոմիտասյան երաժշտության փորձարկումներ
- թոփ երեք բազային վարժությունը գործիքով
- թոփ երեք ամենապարզ նվագը կալիմբայով ( «Փոքրիկ եղևնին», « Ծննունդդ շնորհավոր», և « Փոքրիկ բադիկների պարը»)
- թոփ երեք հնարքները երաժշտական գործիքով ( « Եզր» Ребро, « Վաու-վաու» Вау-вау, « Ուժեղ նոտա» Сильная нота. )
Ինչո՞ւ կալիմբա. որովհետև գործիքի ձեռքբերումը և տիրապետումը ամենաարագ և հարմարն է: և Ինտուիտիվ երաժշտական գործիքով նվագել կարող է յուրաքանչյուրը: Ունենք մեկ գործիք որով օգտվելու ենք բոլորս, ցանկության դեպքում կարող եք ունենալ ձեր անձնական կալիմբան: Գործիքով աշխատելը՝
- ազատում է սթրեսից
- զարգացնում է լսողությունը
- ակտիվացնում է ուղեղի երկու կիսագնդերի աշխատանքը
- զարգացնում է ռիթմիկան
- լավացնում է ինքնազգացողությունը
Գործիքի արտիկուլւ՝ 39716350, 204141636:
Կա նաև գործիքի բջջային հավելվածը( Keylimba), որով սովորողները փորձել են նվագել, բայց նրանց հատկապես գործիքային կատարումն է դուր եկել…