Մասնակիցներ ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Օրը՝ ապրիլի 2-ին, 16-ին և 30-ին:

Ժամը՝ 15:20-16:20

Վայրը ՝ Ուսումնական ագարակ

Պատասխանատու՝ Իննա Ստեփանյան

Խնդիրներ

  • Հաղթահարել վախերը կենդանիների հետ շփվելիս։
  • Դրսևորել ճիշտ վարքագիծ կենդանիներին կերակրելիս, խնամելիս, կենդանիներին մոտ գտնվելիս։
  • Իրականացնել ձիերի խնամք և ձիավարություն։

Նպատակ՝

  • Ճանաչել Ագարակի կենդանիներին
  • Հոգատար վերաբերմունք ձևավորել կենդանիների նկատմամբ
  • Սովորել խնամել, հոգ տանել, կերակրել կենդանիներին
  • Սովորել ձիավարության անվտանգության կանոնները
  • Ստեղծել նպաստավոր պայման մարդ-կենդանի կապի ձևավորման և պահպանման համար

Ապրիլի 2-ի այցի հիմնական նպատակն է մեզ հետ ագարակ տանել զատիկից հետո մնացած խոտը՝ ածիկը: Աղբամանը գցելու փոխարեն՝ խոտը տանել կենդանիներին, կերակրել և հետևել նրանց սնման գործընթացին:

Ապրիլի 16-ին պատրաստվում ենք միայն կենդանիների խնամք և ձիավարություն իրականացնել:

Ապրիլի 30-ին մի քիչ ավելի ազատ՝ պիկնիկային տրամադրությամբ այց ենք նախատեսել, չմոռանալով վերցնել մեր նախընտրած ամենասիրելի գիրքը՝ ուսումնական ագարակում ընթերցելու համար: