Զարդերի պատրաստում

Մասնակիցներ՝ միջին դպրոցի երկարօրյա տարատարիք սովորողներ

Ժամանակացույց ՝ապրիլի 8-ից 18-ը:

Նկարագրություն՝

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում, կպատրաստենք զարդեր, աքսեսուարներ , որոնք նախագծի ամփոփման ժամանակ, կնվիրենք մեր մայրերին, քույրերին նաև կմասնակցենք ցուցահանդեսին։

Սովորողների հետ ընտրել ենք էպոքսիդային խեժով զարդերի պատրաստման տարբերակը։ Սվելի արագ նյութերի ձեռքբերումը կազմակերպեցինք առցանց պատվիրելով ստեղծագործական հավաքածուն: Քանի որ փորձարկումը առաջին անգամ է, ընտրել ենք փոքր և մատչելի տարբերակ, այդ պատճառով նախագծին կմասնակցեն 12 հոգի, և կունենանք 12 կտոր զարդ:

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • նոր տեխնոլոգիական հմտությունների ուսուցում ու զարգացում
  • մանր մոտորիկայի զարգացում
  • էսթետիկայի և ճաշակի զարգացում
  • կոկիկ և ճիշտ աշխատելու տրամաբանություն

Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքների  հրապարակում բլոգում, ենթակայքում:

Նյութի համար ծախսը՝ 4880 դրամ:

Մոդելի արտիկուլը՝ 153550968:

Տեսադասերը կարող եք նայել այս կայքում:

Նախագծի մասնակիցները.

  • Մանե Եղիազարյան
  • Մարիա Սայադյան
  • Մանան Մուշեղյան
  • Ռոզի
  • Մհեր
  • Լևոն Հախինյան
  • Դավիթ Ղահրամանյան
  • Ադել Կարապետյան
  • Իռեն
  • Ալեն