Նախագծի տևողությունը՝ շուրջտարյա, ամեն շաբաթվա չորեքշաբթի:
Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ:
Վայրը՝ մայր դպրոցի մարզադահլիճ:
Ընթացքը՝
Սթրեչինգը հատուկ մարզման ռեժիմ է, որը երկարացնում է կարճացած մկանները և մեծացնում հոդերի շարժունակությունը։ Սթրեչինգը ցանկացած մարզման մեթոդի և վերականգնման գործընթացի բաղադրիչ է։ Այն տաքացնում է մկանները, ինչը մարզումների ընթացքում կանխում է մարմնի և մտքի լարվածությունը և մկանների բռնվածությունը։Յուրաքանչյուր պարապմունքի տևողությունը 55 րոպե է: Յուրաքանչյուր ճամբարական աշխատում է իր մարմնի հնարավորությունների սահմանում, փորձում այն ավելի կատարյալ դարձնել: Վարժությունները կատարում ենք մտակենտրոնացնող երաժշտությունների և մարզիչի ուղեկցմամբ:
Արդյունքում կունենանք
Ուղիղ ողնաշար
Առողջ և գեղեցիկ մարմին
Ճկունություն
Կազմվածքի ձևավորում
Սպորտային կեցվածք
Մարզվելու ժամանակակից, օգտակար և առողջ ուղղություն:
Անհրաժեշտ իրեր՝ ջուր, հարմար սպորտային հագուստ, փոխնորդ գուլպա, սթրեչինգի համար նախատեսված բլոկներ( WB арт. 35424839):