Մարտ ամիս
Երկար ժամանակ է արդեն ինչ մասնակցում ենք ձիավարության սեմինարների, սակայն այս ընթացքում աշխատում էինք հիմնականում երկու ձիու հետ՝ Ջենիի և Մաշայի: Քանի որ նրանց եղունգները նոր էին կտրել, որոշեցինք այս անգամ Գեներալ Բիվինին պատրաստել ձիավարման: Հետաքրքիր է, սակայն այս ընթացքում ինձ համար մի բան պարզ դարձավ, որ կապ չունի ինչքան հմտություն ունես, միևնույն է պետք է ձիուն, կենդանուն անպայման զգաս ու հարմարվես… հա՛, պետք է հասկանաս իր բնավորությունը: Գեներալը այլ բնավորություն ունի, քան մյուս երկուսը( իրենք էլ իրարից տարբեր): Պետք է կարողանալ «լեզու գտնել »: Խնամքը, սնունդը, ձիերի հետ աշխատելու տեխնիկան ամեն ինչ նույնն է, սակայն ամենքը իրենց անհատական մոտեցման առանձնահատկությունն ունեն, որի բացահայտման համար շատ աշխատանք և ժամանակ է պետք տրամադրել:
Գարնանային մանկավարժական ճամբարի ընթացքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դրսում չենք կարողացել ձիավարել, փոխարելը՝ ուշադրությունը կենտրոնացրել ենք նրանց խնամքին և սննդակարգին:

Սեբաստացի ձիերը սնվում են ( կերակրում են) օրական երեքից չորս անգամ( գարի, խոտ և վիտամիններ) և այդքան էլ ջուր են խմում( 4-5 լիտր): Այս ամենօրյա աշխատանքին մենք մասնակցում ենք շաբաթական մեկ անգամ: