Փետրվարի 28-ին մեր երրորդ ուսումնականում շրջանում առաջին նախագծային այցն է եղել սեբաստացի Ագարակ: Եվ դեռ զարմանալի էր, որ խմբում կային սովորողներ ովքեր առաջին անգամ էին ագարակում: Ահա այս հղմամբ կարող եք տեսնել մեր այցի նկարաշարը, իսկ ներքևում տեղադրում ենք մեր պատրաստած փոքրիկ վլոգը:

Բարի դիտում:

Ինչպես արդեն հասկացաք մեր երկրորդ այցին շատ սպասեցնել չտվեցինք և մարտի չորսին՝ Մանեի ծննդյան օրը նորից գնացինք ագարակ, այս անգամ՝ արդեն ձիավարելու: Բոլորը անհամբեր սպասում էին հե՛նց դրան, այդ փառահեղ պահին: Դե՜, իսկ տեսանյութը ՝ ներքևում, լուսանկարները՝ այստեղ:

Մաղթում ենք՝ հաճելի դիտում:

Երրորդ անգամ երկարօրյայի այցը ագարակ մի քիչ այլ ուղղվածություն ուներ: Եղիշե Չարենցի ծննդյան օրվա առթիվ կազմակերպեցինք միասնական, բնության գրկում ընթերցանություն: Կարելի է ասել, որ այս անգամ մեր ագարակին և կենդանիներին չարենցյան շունչ հաղորդեցինք: Ահա մեր գարնանային, տոնական նկարաշարը,
իսկ տեսանյութը թողնում ենք ներքևում⬇️:

Սիրով և հոգատարությամբ՝ երկարացված ուսումնական օրվա տարատարիք ճամբարականների խումբ:

Ես և ճամբարականներս նկատել ենք, որ ագարակը տարվա բոլոր եղանակներին յուրովի գեղեցիկ և գերող է, հատկապե՛ս գարնանը: Ահա, գարնանային արձակուրդները վայելած և կրթահամալիրի ամեն մի անկյունը կարոտած, նորից ագարակում ենք: Մեր օրվա լուսանկարները կարող եք տեսնել այստեղ: