Նախագծի ընթացքում երկարացված օրվա ճամբարականների հետ կազմակերպել ենք մի քանի միասնական ընթերցումներ, որոնցից մեկը ձեզ կներկայացնենք տեսանյութի տեքով.

համագործակցային « սովորո-սովորեցնող» և համագործակղային նախագծով գիրք նվիրելու օրը եղել ենք Հյուսիսային դպրոց-պարտեզի հինգ տարեկանների խմբի հետ: Օրվա լուսանկարները՝ այստեղ:

Նրանցից յուրաքանչյուրին անհատական նվիրել ենք թումանյանական հեքիաթ գրքույկներ և տեղում պատմել այն:

Երկարացված օրվա ճամբարականներից ոմանք նախընտրեցին տեսանյութով հանդես չգալ և համաձայնեցին միայն ձայնագրություն պատրաստել ընտրելով թումանյանական քառյակներից, ինչպես նաև այլ ստեղծագործություններից իրենց ամենասիրելի հատվածները:

Թումանյանական հեքիաթի գլխավոր հերոսներից ոմանց թողել ենք նաև կավագործարանում:

Ընթերցանության ժամերին մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք նաև «Թմբկաբերդի առումը» պոեմի նախերգանքին, մի քանի անգամ ՝բերանացի, միասնական ընթերցել:

Իսկ սովորողներից ոմանք էլ նախընտրեցին այս ամենի փոխարեն պատրաստել համակարգչային անիմացիա ըստ թումանյանական ինչ որ հեքիաթի:

Ահա մեր Նարեկի պատրաստած անիմացիան, իսկ թե, որ հեքիաթն է, գուշակե՛ք ինքերդ: