Օրը՝ տևողությունը երկու շաբաթ՝ փետրվարի 26-ից մարտի 8-ը:
Վայրը՝ Մայր դպրոց, միջին դպրոցի ջերմոց
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ
Պատասխանատուներ՝ Իննա Ստեփանյան
Խորհրդատու մասնագետներ՝ Շողիկ Պողոսյան
Նպատակը՝ «Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում։

Խնդիրները՝

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
  • տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում.
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.

Ընթացքը՝

  • Կենցաղում այլևս անպետք թիթեղյա և պլաստմասե տարրաները կծառայեն որպես թաղարի հիմք:
  • Ձևավորման համար օգտագործելու ենք նաև փայտեր, եթե տարրան ընտրված է պլաստիկ, այլ ոչ ՝ թիթեղյա տարբերակով
  • Նախապես կընտրենք այն նյութերը, որոնք անհրաժեշտ կլինեն աշխատանքի կազմակերպման համար՝ տարբեր տարաներ, կտորներ, թելեր, ձևավորման պարագաներ, սոսինձ, տաք սոսինձ:
  •  Յուրաքանչյուր սովորող կձևավորի իր թաղարը:
  • Ձևավորելուց հետո կվերտնկենք մեր բույսերը:
  • Իսկ նախագծի ավարտին սովորողները ինքնաշեն թաղարներով բույսերը կնվիրեն մայրիկներին:

Արդյունքը՝

Արդյունքները լուսանկարների, ֆիլմի և պատումի տեսքով կներկայացվեն դասավանդողի բլոգում։