Միջին դպրոցի երկարացված օրվա կենդանասեր և բուսասեր ճամբարականների մի խումբ Քոլեջի Ջերմոց-լաբորատորիայում էր: Տիկին Շողիկի հսկայական բուսանոց- ջերմոցում գտնվելը՝ սեր և վայելք է: Սովորողներ կային, որ առաջին անգամ էին ջերմոցում, մեկը՝ սպորտի պարապմունքն էր բաց թողել, մյուսն էլ ՝ միևնույն է, թե որերրորդ անգամն է ինքը պատրաստ էր գիշերել ջերմոցում:
Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:
Տիկին Շողիկը սովորողներին ծանոթացրեց ջերմոցի փոքրիկ բնակիչների հետ, և նրանք միասին սկսեցին կենդանիներին, թռչուններին կերակրել ու սիրել, իսկ ես և տեսախցիկս հազիվ հասցնում էինք տեսագրել.
Երկար օրը այս անգամ( շատ արագ անցավ) քոլեջի ջերմոց-լաբորատորիայում գերհագեցած էր, բայց շատ թեթև և օգտակար: Անհնար էր անտարբեր և անսեր անցնել փոքրիկ բնակիչների կողքով: Կենդանիների և բույսերի հետ շփումը դրական ազդեցություն և լիցքեր է փոխանցում սովորողներին, ինչպես նաև՝ ոմանք կարողանում են հաղթահարել վախը և անտեղի լարվածությունը:
Կենդանիների և թռչունների խնամքից հետո, սովորողները տիկին Շողիկի հետ ՝բուսանոցում, երկու գործնական սեմինար-պարապմունք ունեցան՝ բույսի ճիշտ տեղափոխման, մյուսը՝ սերմի ցանման:
Տիկին Շողիկի մեծ նվիրման և հոգատարության շնորհիվ ամեն րոպե ջերմոցում մի բան փոխվում է, որին անպայման իրենց մասնակցությունն են ունենում սովորողները:
Այս անգամ ցանքի համար ընտրել էինք գայլարդեա ծաղկի սերմը, որը վերջում տիկին Շողիկը նվիրեց մեզ ( շարունակական, ավելի մեծ ու հետաքրքիր նախագծի հեռանկարով):
Ստեղծագործ, ինքնատիպ և տարբերվող բուսական տարա-լուծումների նկարաշարը տե՛ս այստեղ:
Պետք է խոստովանեմ, որ կոնկրետ ջերմոցում՝ չորս տարի առաջ էի եղել: Այն ժամանակ լաբորատորիան դեռ երկրորդ հարկում էր և այսքան մեծ չէր այն ,կարծում եմ ՝եռակի-քառակի մեծացել է( տարածքով, տեսակով, ոճով, ձևով, բովանդակությամբ ու ամեն ինչով), շքեղացել… չնայած՝ այն ժամանակ էլ նույն կերպ՝ դրական էներգիա, լիքը սեր ու հոգատարություն էինք ստանում: