Երկրորդ ուսումնական շրջանի առաջին օրը « Գանձակ» տարատարիք փոքրիկ ջոկատի հետ քայլքով հասանք Երևանի գեղասահքի և հոկեյի դպրոց: Եղանակը արևային էր և հաճելի՝ միասին անցնելու այդ ճանապարհը, չնայած նրան, որ ճամբարականներ կային, որ սովոր չէին երկար քայլքի ,այնուամենայնիվ, բոլորս հավեսով հաղթահարեցինք այն: Ճամբարականներից ոմանք մտավախություն ունեին, որ մոռացած կլինեն սահքը, բայց և թեթև վայրէջքներից էլ բոլորս դրական էներգիայով էինք լցվում, և փորձում արագ վերականգնվել: Եթե բռնակներից բաց ես թողնում և հասնում կենտրոն. արդեն ինքնուրույն աշխատանքիդ ամենամեծ առաջընթացդ ես գրանցում, որ քայլել ես և աշխատել: Մեր ճամբարային ժամերը գերհագեցած և գերարագ են անցնում, մենք էլ փորձում ենք պահը որսալ և վայելել:

Մեր վայելքից մի փոքրիկ հատված էլ ՝ ձեզ.

Սովորողների պատումները.

  1. Նարեկ Սարգսյան
  2. Նարեկ Ղարիբյան
  3. Նարե Սարոյան
  4. Դանիել Մաղաքյան
  5. Ալեն Նազարյան
  6. Արթուր Հարությունյան
  7. Եվա Սուվորյան
  8. լրացվող…