Երկարացված օրվա ճամբարականներիս հետ իրականացրած ամենաստացված նախագծերից եմ համարում Էկոպայուսակների ստեղծումը: Նախագիծը տևել է մեկ ամբողջ ուսումնական շրջան, հա-հա՛… չորս ամիս: Կտորի գնումից, ձևում, կտրումից մինչև պատրաստի պայուսակ և դրա նկարազարդումը: Յուրաքանչյուր սովորող ինքնուրույն անցել է ամբողջ ստեղծական գործընթացը:
Նախագծի երկար տևողությը կարծես թե ապահովել է մեր ինքնուրույն ստեղծած մոդելների որակը և բարձր գնահատականը:










Ճամբարականներից շատերը առաջին անգամ էին օգտվում կարի մեքենաներից: Սկզբում նախագիծը սկսել ենք միջին դպրոցի տեխնոլոգիայի կարի մեքենայով հետո հասկացանք, որ շատ երկար է տևում մեր գործը և չենք կարող ամեն անգամ գնալ գալ և գործիքը տանել-բերել( ի վերջո միայն մենք չենք, և ժամն էլ ..) անձնական կարի մեքենաս այլևս ՝ սեբաստացիական է և երկարացված օրվա ճամբարականների համար ցանկացած տեղ կարելի է հասցնել:
Այն իրական զգացողությունները, որ ապրել ենք յուրաքանչյուր ճամբարականի հետ յուրաքանչյուր ուղիղ կամ թեք կար անելիս, ոչ մի բառով, տեսանյութով կամ լուսանկարով չենք կարող փոխանցել, լուսաբանել կամ ներկայացնել:

Էկոպայուսակներ կարելու միտքը սկզբում մեծ ոգևորություն առաջացրեց աղջիկների մոտ, ովքեր մտածում էին այն օգտագործել առօրյայում և պահպանել բնությունը, բայց հետո զարմանալիորեն տղաների մոտ էլ ցանկություն առաջացավ զբաղվել, այո՜ փորձել զբաղվել կարով:
Այս նախագծի մասին կարելի է անվերջ խոսել, գրել, պատմել..
Յուրաքանչյուր պայուսակ իր տիրոջ հետ մեկ պատմություն և հիշողություն ունի: Ունի արդեն մի նոր հմտություն: