Հիպոթերապիայի առաջին տեսական սեմինար-պարապմունքին հաջորդեց երկրորդ` պրակտիկը։ Առաջին պարապմունքի ընթացքում վերապատրաստող մասնագետներ Սուսաննան Չալիկյանն ու Մարիաննա Գևորգյանը ընդհանուր տեղեկություններ ներկայացրին թերապիայի բուժական կիրառության, օգտակարության, հակացուցումների մասին։ Քննարկեցինք հարցեր`աշխարհում արդեն դրական արդյունքներ գրանցած թերապիայի օրինակները Հայաստանում իրագործելի դարձնելու մասին։

Երկրորդ պարապմունքին արդեն ներկա էին երեխաներ։ Պրակտիկ փորձերով մի շարք նրբություններ ու հմտություններ փոխանցեցին աղջիկները մեզ։ 

Սեմինար-պարապմունքերը հիանալի հնարավորություն են`տիրապետել մի շարք նոր ու կարևոր գործընթացների։

Նյութի լուսաբանումը և ֆիլմը՝ Ասյա Ծատրյանի: