Նոյեմբերի 24-ի ուրբաթ առավոտյան երկարացված օրվա կազմակերպիչների խումբը նորից Ագարակում է: Շուրջ երկու ամիս տևողությամբ ձիավարության մեր վերջին պարապմունքներն են կարծես թե, և վստահաբար կարելի է նշել, որ՝ այն մասնագիտական առաջադրանքները և հմտությունների տիրապետումը որոնք դրված են եղել նախագծում ամբողջովին լիարժեք կատարված և հաղթահարված են:
Պարապմունքն, ինչպես միշտ, սկսում ենք մեր մարզիչ Արմենուհի Սոկրատունու հետ՝ ձիու խնամքից: Այն իրականացնում ենք հենց կենդանու կացարանում: Ջենիի խնամքի, թամբի և սանձի տեղադրումն ավելի երկար է տևում քան յուրաքանչյուրիս ձիավարության ժամը: Բոլորիս ամենասիրելի պահերից մեկը ձիուն կացարանից հանելն է, շա՜տ պատվավոր, գեղեցիկ և ֆիլմային են այդ րոպեները ( Ջենիի կամ Մաշայի ելքը կացարանից և քայլքը (մեր ուղեցկցությամբ) դեպի մարզահրապարակ)):
Ձիավարությունը ավարտում ենք ձիու հանդերձանքի բաղկացուցիչ մասերի հանմամբ, խնամքով և հետ դասավորմամբ:
Անհամբեր սպասում ենք ձիավարությանը հաջորդող՝ հիպոթերապիայի պարապմունքների մեկնարկին: