Մեր ձիավորության և հիպոթերապիայի չորրորդ սեմինարը եղավ մանկավարժական ճամբարի ընթացքում: Երեք պարապմունքից հետո՝ չորրորդում արդեն ավելի վստահ և արագ ենք կողմնորոշվում գործողությունների մեջ: Գործնականում սկսել ենք ավելի հեշտ կիրառել մեր տեսական գիտելիքները:
Թվում է, թե թամբելու և սանձելու համար պետք չէ ոչ մի նախնական գիտելիք, բայց յուրաքանչյուր մոտեցում, յուրաքանչյուր չափ և ձև, յուրաքանչյուր գործողություն առանց գիտելիքի և դրա կիրառման հնարավոր է լուրջ խնդրի առաջ կանգնել կամ ուղղակի չհասկանալ կենդանուն:
Անգամ սանձը բռնելը իր հատուկ ձևն ունի, որով պետք է կառավարես ձիուն:
Սանձի տեղադրման համար նույնպես հատուկ հմտություն է պետք. ձին շատ զգայուն արարած է և նրան մոտենալիս ամբողջությամբ պետք է դրաական էներգիայով լիցքավորված լինես և շատ հանգիստ, հակառակ դեպքում նա քեզ չի ենթարկվի:
Նախորդ սեմինար պարապմունքների լուսաբանումներից մեկում նշել էի, որ Ագարակում ձիերի հետ կապված շատ մեծ և լուրջ առաջընթաց կա, բայց չեմ պատկերացրել երբեք, որ մի քանի պարապմունքների ընթացքում, նրանց հետ շփման արդյունքում, այդ առաջընթացը մենք նույնպես նշելու ենք: Հա, հա՛..
Արդեն սկսել ենք զգալ ձիու ֆանտաստիկ ընթացքը, վարգը… գլխապտույտ արագությունը:
Վարժությունների համար կարծես թե վաղ էր, բայց կարծում եմ ՝ ստացվում է: