Առաջին գերհագեցած պարապմունքից հետո թվում էր, թե ամեն ինչ գիտենք և արդեն մեծ հմտությունների ենք տիրապետում այս բնագավառում, բայց ամեն սեմինարի անընդհատ՝ նորը, նորը՛…

Գերարագ ընթացք ունեցող պարապմունք-ձիավարության փորձերից փոքրիկ հատվածը իրականացրել ենք տարածքի և ձիերի խնամքից հետո:

Այս անգամ տադարկ չէի եկել և կենդանու համար երկու գազար և երեք կտոր շաքար էի բերել, սակայն հետո հասկացա, որ մարզման ընթացքում չարժե կերակրել ձիուն, չի կարելի: Այ հենց այսպես էլ ամեն անգամ մի նոր բան ենք սովորում և ինքնաբացահայտում: