Ագարակը կրթահամալիրում իմ ( կարծում եմ ՝շատերի) ամենասիրելի և հարազատ վայրերից է: Արձակուրդիս ընթացքում ինքնուրույն այցելումներ եմ ունեցել, սակայն մեր նոր ընկերների հետ դեռ չէի շփվել մոտիկից:

Շա՜տ-շատ մեծ փոփոխություն եմ նկատում մեր Ագարակում, և հատկապես ձիերի և նրանց հետ կապված ցանկացած գործողություններում: Ամեն ինչին, կապված ձիերի, ձիերի խնամքի առանձնահատկությունների ներկայացման, պարագաների ծանոթացման և շփման մեջ մեծ փոփոխություն կար և արդեն պրոֆեսիոնալ լուծումներ: Կարծում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ագարակի անունը շուտով մայրաքաղաքում ձիասպորտի դպրոցների լավագույն եռյակում է լինելու:

Մեր առաջին պարապմունք սեմինարի վերապատրաստողը ընկեր Արմենուհին էր: Ընկեր Արմենուհուն միայն պարտեզիկների հետ էի տեսել՝ ծիսական արարողություններին երգելիս ու պարելիս: Անակնկալ էր նրան ձիու հետ տեսնել, բայց այս գործում էլ զգացի նրա լրջությունը, նվիրվածությունը և մեծ սերը: Չգիտեմ ով է ասել, բայց նախադասությունը լսեցի ընկեր Արմենուհուց: « Ձին շատ վեհ կենդանի է, և նրա վրա պետք է նստել կա՛մ թագուհու նման, կա՛մ ընդհանրապես չնստել»: Մեր առաջին պարապմունքի վեհությունը մեր զոռ և կամակոր Ջենին էր՝ ամենաբարդ կառավարվողը: Ինձ այդ բարդության հաղթահարումն ավելի է դուր գալիս:

Հնարավորինս մատչելի և օգտակար սեմինար-պարապմունք ենք ունեցել և արդեն անհամբեր սպասում ենք երկրորդին. ավելի պատրաստ և տեղեկացված:

Շնորհակալ ենք հնարավորության, գերօգտակար պարապմունք-սեմինարի և ընկերության համար:

Լուսանկարը՝ մայիս ամսվա պարապմունքներից մեկի ժամանակ…

  • Ծանոթություն ձիերի խնամքի առանձնահատկություններին, կիրառվող պարագաներին, դրանց օգտագործմանը
  • Ծանոթություն ձիու հետ շփման առանձնահատկություններին
  • Ծանոթություն ձիուն սանձելու գործընթացին
  • Ծանոթություն թամբը տեղադրելու գործընթացին 
  • Ձիավարություն. ձիուն կառավարելու առանձնահատկությունները

Նախագծի առաջին մասը ամբողջությամբ կատարվել է: