Լինում է չէ, երբ մարդու առաջին անգամ հանդիպում ես ու թվում է, թե իրեն վաղուց ես ճանաչել, որովհետև միանգամից հարազատանում եք և մի հայացքից հասկանում իրար: Այս տարվա երկարօրյայիս ճամբարականներից յուրաքանչյուրի հետ այդ տպավորությունն էր: Սեպտեմբերի 1-ին ծանոթացանք, արդեն սկսեցինք իրար հետ հեշտ և հանգիստ շփվել, պլանավորել, նախագծել մեր անելիքները: Արձակուրդային տրամադրությունը կարծես թե շարունակվում է մեր երկարօրյայի ժամերին.
բակային խաղեր, մարզական ժամ, հենդբոլ, ֆուտբոլ, վասկետբոլ, վոլեյբոլ և այլ տարբեր մարզական էստաֆետներ ճամբարականների մի մասը նախընտրում է հենց այս շարքի ժամերին ավելի ակտիվ լինել, մյուս մասը՝ սեղանի խաղեր է նախընտրում, ավելի հանգիստ, ինտելեկտուալ և միտք զարգացնող:
Երկարօրյան սկսում ենք ինքնուսուցմամբ՝ ավարտում ենք օրվա ընթացքում կիսատ թողած աշխատանքները, մինչ ճաշը փորձում ենք ապահովել շրջակայքի խնամքը, հետևում միջավայրի մաքրությանը:











Երկարօրյայի ժամերին ճամբարականներս ունեն ազատ ընտրելու հնարավորություն, այդ պատճառով հաճախ օրակարգի աշխատաժամերի հերթականության խախտում է լինում, բայց փորձում ենք մեր նախագծերը ամբողջացնել և լրացնել շաբաթվա ( ինչու չէ նաև ամսա, տարվա) ընթացքում:
Երկարօրյայի ընթացքում յուրաքանչյուր սովորող մասնակցում է նաև իր նախընտրած խմբակի( լող, հենդբոլ, ֆուտբոլ, թենիս, սուսերամարտ, երգ, դաշնամուր, ջութակ և այլն) պարապմունքներին( 40 րոպեից մինչև 1 ժամ տևողությամբ):
Ընթերցանության ժամերի համար յուրաքանչյուր ճամբարական ունի իր նախընտրած գիրքը և ցանկացած պահի կարող է զբաղվել դրանով:
