Երկարացված օրվա ճամբարի կազմակերպումը լրացուցիչ ծառայություն է, որն իրականացվում է սովորողի օրինական ներկայացուցչի պատվերով՝ կրթահամալիրի կրտսեր և միջին դպրոցներում: Խմբերը տարատարիք են, սովորողն իր ցանկությամբ կարող է ընտրել երկարացված օրվա ճամբարի խումբը:

Ուսումնական տարվա սկզբին սովորողի օրինական ներկայացուցչի հետ կնքվում է երկարացված օրվա ծառայության պայմանագիր, երկարացված օրվա պայմանագիրը ուսումնառության պայմանագրի հավելված է: Երկարացված օրվա ճամբարի (13:30- 17:00) ծրագրի կազմակերպում որպես հանրակրթության լրացում, երկուանգամյա սնունդ, ուսումնական նախագծեր, ինքնակրթության, լրացուցիչ կրթության ծրագրերի կազմակերպում:Ստացած Ծառայության համար օրինական ներկայացուցիչը պարտավորվում է Կրթահամալիրի հաշվարկային հաշվին սահմանված կարգով անել փոխանցում` մինչև ամսվա 5-ը` այն հաշվով, որ առաջին ուսումնական շրջանի համար (սեպտեմբեր-դեկտեմբեր) վճարումը կատարված լինի մինչև դեկտեմբերի 20-ը, երկրորդ, երրորդ, չորրորդ ուսումնական շրջանների համար (հունվար-հունիս) համար՝ մինչև հունիսի 5-ը:Պայմանագիրը կնքվում է ինը ամսով: Ցանկացած ամսվա համար սովորողի օրինական ներկայացուցչը կարող է հրաժարվել այս ծառայությունից՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով մինչև նախորդ ամսվա 28-ը:

Երկարացված ուսումնական օրվա ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) որոշված է կրթահամալիրի, դպրոցի կանոնադրությամբ, կրթական ծրագրի ուսումնական պլանով, սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածով։ Ծառայությունը կազմակերպվում է որպես տարատարիք սովորողների շուրջտարյա ճամբար, համապատասխան նյութական միջավայրում՝ ուսումնական աշխատանքի, սննդի և հանգստի համար նախատեսված պայմաններով։

Երկարացված ուսումնական օրվա խմբի սովորողների թիվը 20-25 է: Խմբի պահպանման ծախսերը կատարվում են կրթահամալիրի ծրախսային ծրագրերի ոչ բյուջետային միջոցների համապատասխան ուղղությունից, որը  ձևավորվում է ծառայության համար կնքվող պայմանագրով արվող վճարներից։ Ամսական վճարի վերջին օրը՝ ամսվա 1-ն է, կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներին չհամապատհասխանելու դեպքում դպրոցում երկարացված օրվա խմբերը կարող են վերակազմակերպվել։ Ծառայությունը ներառում է նաև որակյալ և մատչելի սնունդ՝ կրթահամալիրում սահմանված կարգով։

Ծառայությունը հնարավորություն է տալիս իրականացնելու սովորողի լրացուցիչ կրթությունը, կրթահամալիրի նյութատեխնիկական բազան օգտագործելու սովորողների նախասիրությունների զարգացման համար, ստեղծագործական-հետազոտական նախագծեր իրականացնելու միջոցով նպաստելու սովորողի կարողությունների և հմտությունների զարգացմանը: Կազմակերպման մեջ սովորողների ընդգրկվածությունը լուծում է նաև անձի ձևավորման համար ոչ պակաս կարևորություն ունեցող խնդիրներ: Սովորողների մեծ խմբի ոչ միայն ուսումնական, այլև սոցիալական շփումը (միասին հանգստանալ, ճաշել, ֆիլմ դիտել, հասարակական նախագծեր անել և այլն) զարգացնում է համագործակցային և ապրումակցելու կարևոր հատկանիշներ, միասին ապրելու և միասնական գործ անելու հնարավորություն են ընձեռում:

Երկարացված ուսումնական օրը կազմակերպում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողը (այսուհետ՝ կազմակերպիչ), նախօրոք հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Նա խմբի համար կազմում և հաստատմանն է ներկայացնում օրվա ռեժիմը, որը ներառում է նաև սովորողների լրացուցիչ կրթությունը։ Նա  վարում է ուսումնական բլոգը, որտեղ ներկայացնում է խմբի հետ իրականացվող ուսումնական նախագծերը, դրանց արդյունքները, խմբի գործունեությունը լուսաբանում նաև դպրոցի ենթակայքում։ Յուրաքանչյուր սովորողի համար կազմված անհատական աշխատաժամանակի համաձայն նա կազմակերպում է նաև սովորողի լրացուցիչ կրթությունը: Սովորողի անհատական աշխատակարգում տնային աշխատանքի համար կարող նախատասվել մինչև 45 րոպե։ Երկարացված օրվա կազմակերպիչը սահմանված կարգով ներկայացնում է կիսամյակային հաշվետվություն։

Միջավայր

  • Դպրոցի բակ, մարզասրահ, տեխնոլոգիայի և երաժշտության սրահներ
  • Տարածք, որտեղ սովորողներն կարող են ազատ և հարմարավետ նստել (Բարձերի, ներքնակներին) և ընթերցել կամ զբաղվել այնպիսի ուսումնական գործունեությամբ, որը սեղան չի պահանջում:

Բովանդակություն

  • Համագործակցային (խմբային) աշխատանք
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Որոնողական աշխատանքներ:
  • Առցանց դասեր և քննարկումներ:
  • Երաժշտության ունկնդրում և տրամադրության արտահայտում նկարելու միջոցով
  • Պար, նկարչություն, մարմնակրթություն
  • Էլեկտրոնային գրքերի ստեղծում, դրանց առանձնահատկությունների ուսումնասիրում
  • Շրջակա միջավայրի ուսումնասիրություն, կատարած ուսումնասիրության հիման վրա դիտարկուների գրառում, ներկայացում ըստ ցանկության տեսանյութի, պատում, ռադիոլուր
  • Երևակայական մտածողությունը զարգացնող խաղ-փաթեթների ստեղծում