Ես և Հայկ Արեգը, առաջին կուրսի հաջող փոխադրման առթիվ, հետաքրքիր մեկօրյա ճամփորդություն ունեցանք դեպի Արզական՝ Նեղուցի վանք: Երբ համացանցում վանքի մասին նախնական որոնում ես տալիս, միանգամից տեսնում ես գործընկերներիդ նյութերը, մեկինը՝ մոտ մի երեք-չորս տարվա, մյուսինը՝ ավելի քան ութ տարվա հնությամբ: Ա՜յ քեզ հրաշք: Իսկ մենք վանքը բացահայտեցինք մեր ուսումնական, համալսարանական փոքրիկ ճամփորդությամբ:
Հունիսի 25-ի վաղ առավոտյան մեր Նայիրյան հեզաճկուն աղջիկների թիմը Սև շենքի տարածքից ճանապարհ ընկավ:
Ամեն ինչ շատ պարզ, հեշտ և հանգիստ էր, միգուցե այն բարի պատճառով, որ ես և տղաս, նույնպես, խաղաղ ենք:
Սկզբում մի փոքրիկ, հա՛ շատ փոքրիկ վախ կար, որ հնարավոր է չկարողանանք հաղթահարել ,քանի որ ,կարծես, դեռ երեկ էր Հայկ Արեգի երեք ամսականը լրացել և մի տեսակ ճիշտ չեն հասկանա մեր ներկայությունը , բայց չէ. ամեն ինչ շատ ավելի հիանալի և հաճելի էր. Հայկ Արեգը բոլորի ուշադրության կենտրոնում: Ամեն դեպքում ինքը իմ գրկում ավելի հանգիստ է: Ոչ մի արտաքին ձայն, տեխնիկական անհարմարություն և պատճառ չեն խանգարում նրա հանգիստ քունը: Երեխաներս էլ ինձ նման, արդեն սովոր են էքստրեմալ պայմաններում սնվել: Կարծում եմ աշխարհում ամենառողջը բնության գրկում սնվելն է, և առհասարակ, լինելը՝ բնության գրկում: Մենք էլ չենք խանգարել մյուսների ներդաշնակ հանգիստը:
Մենք ոչ մի հնարավորություն բաց չենք թողնում և թող մյուսները միայն իրենց մեղադրեն բազում հնարավորություններից իրենք իրենց զրկելու համար: Լա՛վ, ինչևէ, շատ չշեղվեմ…
Ձեզ եմ ներկայացնում Նեղուցի վանքի Ս. Աստվածածին եկեղեցու շրջակայքի ֆոնին մեր գեղեցիկ լուսանկարները.
