Արդեն կարելի է համարձակվել մեկ-երկու բան գրել, որպես «սեբաստացի ծնող» մեր գործունեության մասին:

Երկու հազար քսանմեկ թվականի սեպտեմբերին լրացավ Էմիլիիս երեք տարեկանը և սկսեց հաճախել քոլեջ: Նանեն տաս ամսական էր և բոլորս արդեն Հայկ Արեգի ծնունդին էինք սպասում:

Հիմա Հայկ Արեգս ծնվել է: Նանեն՝ տասնութ ամսական է և անհամբեր սպասում ենք երկոի տարվա լրանալուն, որ քրոջ հետ դպրոց-պարտեզ գնա: Մի քիչ կթվա, թե շտապում ենք, բայց արդեն երկու սեբաստացու մայր եմ ( մոտ ապագայում՝ երեք):

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի:

«Սեբաստացի ծնող» հենց արտահայտությունն արդեն ամեն ինչ ասում է: Հեշտ չէ ամեն օր պարտաճանաչ Շենգավիթից հասնել Բ2 թաղամաս: Կրթահամալիրի երթուղուց դեռ չենք կարող օգտվել որովհետև ժամանակի խնդիր ունենք: Մնացած դժվարությունները արդեն կարևոր չեն, կարևորը՝ արդյունքն է: Ուզում եմ երեխաներս ազատ, հանգիստ, հավասար, մաքուր և անվտանգ միջավայրում մեծանան: Եվ այդպես էլ կա…

Մնացած ծնողներն էլ, համոզված եմ, հաստատ իրենց մեջ մի ինչ որ դժվարություն (ներ) հաղթահարում են, բայց հավատացած եմ, որ հետո ուղղակի վայելելու ենք: Ոչինչ և ոչ մի ներդնում մեր երեխաների վրա չի կարող անարդյունք լինել:

Անչափ ուրախ և շնորհակալ եմ, որ բացի դասավանդողից, նաև որպես սեբաստացի ծնող էլ հնարավորություն ունեմ դրսևորվելու և կիսվելու բոլորի հետ իմ այլ նախասիրություններով, ինչու չէ նաև կյանքի փոքրիկ փորձով: