Մայիս ամիսը առանձնանում է իր աշխուժությամբ և հետաքրքիր նախագծերով։ Քանի որ ծնողական համայնքը մեծ դեր և նշանակություն ունի կրթահամալիրի կյանքում, ուստի որոշեցի կապը ավելի սերտ դարձնելու նպատակով մայիսյան հավաքի ընթացքում հանդես գալ մի քանի նախագծերում, որոնցից մեկը ՝ մարզական ժամն է քոլեջիկների հետ( հավես մարզական խաղերով)։












Լուսանկարները՝ Գայանե Ավետիսյանի:
Ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր է վաղ տարիքում, այդ իսկ պատճառով քոլեջիկների առօրյայից անպակաս են մարզական խաղերը:
Օրս և մարզական ժամս մեծ հաճույքով կիսեցի փոքրիկների հետ…
Մեզ հետ էր նաև Հայկ Արեգը: Պարտեզիկները շատ խելոք և հանգիստ ընդունեցին տղայիս, ծանոթացան ու հիացան իրարով: Մեր ընտանիքը կարծես ամբողջությամբ ներգրավվել է կրթահամալիրի առօրյային: Կրթահամալիրն էլ մեր ընտանիքում է, այնպես, որ երկու օրվա ընթացքում բոլորին ճանաչեցինք և անունները ՝հիշեցինք: