Տավուշիսահմանային Ներքին Կարմիր Աղբյուրի, Շարյանների ընտանիքն է. տան մեծը տատը, ում երկու որդիներից մեկը զինվորական է, իսկ մյուսըարտագնա աշխատանքի, կորցրած ամուսնուն և երրորդ որդուն, ամեն առավոտ ժամը 05:00 արթնանում, նախապատրաստվում է կովը կթելուն. հարսը Նազելին, տան ներսի գործերն է անում` երկու գեղեցկուհի դստրերին դպրոց ճանապարհում, հագուստները լվանում ու արդուկում, համով ճաշ եփում. սպասում մինչև կգան դպրոցից: Տան բակից երևում է հայ-ադրբեջանական սահմանի բլրակը, իսկ երեկոյան ադրբեջանական գյուղի (անվանումը մոռացել եմ) բնակիչների տան լույսերը:
-Կրակոցներ ամեն օր էլ կա, հանգիստ քնեք, չվախենաք, նորմալ է- ասում է տատը:
-Ա՜յ, եթե չի լինում կրակոց, ուրեմն լուրջ է, դրանք մի բան պլանավորում են,- զրույցին միանում է հարսը,- ու այդ ժամ նոր կարելի է անհանգստանալ:
Երկու խաղաղ և հանգիստ գիշեր անցկացրինք կրակոցների ձայնի տակ, այն վերագրելով հրավառության ձայնի, չիմանալով, որ երրորդ օրը ստիպված պիտի հնարավորինս շտապ տուն հասնեինք:
Պատերազմը Արցախում արդեն սկսվել էր…

սահմանըձերձեռքերումէ

մենքձերկողքինկանգնած

մխիթարսեբաստացիկրթահամալիր

Արևոտ օր էր սեպտեմբերի 25-ը, երբ մեր գյուղ հյուր եկան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի քանի ուսուցիչներ և սովորողների մի խումբ իրենց ազգային երգ ու պարով: Նախ պետք է Այգեձորում ելույթ ունենային, ապա մասնակցեին Գութան 2020 Բերդում անցկացվող ազգագրական միջոցառմանը:
Խմբից 3-ը պիտի գիշերեին մեր տանը, իսկ նրանցից մեկն էլ հղի էր: Գոհարը ավագ դպրոցում էր սովորում, իսկ Իննան և Հայարփին դասավանդողներ էին. մենք նրանց հետ հետաքրքիր ժամանակ անցկացրիք, օգտակար զրույցներ ունեցանք, ամենքս մեր անցյալը հիշեցինք:Մենք այդքԱն կարճ ժամանակահատվածում կարողացանք ճանաչել նրանց լավ մարդ տեսակը, ինքս շատ հմայված եմ, բոլորս ոգևորվել ենք նրանց կատարումներով և անչափ սիրեցինք( հուսով եմ նրանք էլ մեզ): Մենք սեբաստացիներին ցանկանում ենք հաջողություն, կանաչ ճանապարհ, իսկ մեր հղիին էլ ` բարի ազատում: