Այսօր` հուլիսի 21-ին, փառատոնային պուրակում ճամբարականներն ավելի շատ էին, քան երեկ: Կայծակնային արագությամբ կողմնորոշվում են, թե ինչ են ուզում և անցնում գործի. դե, իսկ ինձ էլ մնում է դիմանալ այդ արագ վազքին և վայելել օրը:

Մանեն մեր ամենափոքրիկ ճամբարականն է: Նա ընդամենը երեք տարեկան է: Փառատոնային պուրակ գալիս է մեծ քրոջ և մայրիկի հետ (մեկ-մեկ էլ պապիկն է մեզ հյուր գալիս):

Մեր ճամբարականները տարբեր դպրոցներից են և նրանց հե՛նց այս փառատոնն է կապում իրար:

Նախորդ օրվա լուսաբանումը՝ այստեղ։