Փառատոնային պուրակում լինելը և փառատոնային պուրակում` փառատոնի մասնակիցներին օգնելը, խորհուրդ տալը, առաջարկելը և ընդհանուր հերթապահելը շատ տարբեր են իրարից, երկրորդին շատ մեծ պատասխանատվությամբ ես ներկայանում, քանի որ, մի ամբողջ ճամբար ես ղեկավարում և ինչքան էլ մասնակիցները ինքնուրույն լինեն, միևնույն է քո հայացքին են հետևում, քո խոսքին են սպասում, քո` կարծիքին և գնահատականին. ուզում են գովեստի խոսքեր լսել, ուզում են ուշադրության կենտրոնում հայտնվել, ուզում են իրենց աշխատանքով հիացնել բոլորին ( ես էլ այդ ամբողջ ժամանակահատվածում միայն հիանում եմ նրանց ամեն մի քայլով) և իսկապես հիացնում են. ահա մեր ճամբարական-մասնակիցները, իրենց գեղեցիկ և ստեղծագործ ժպիտներով, հայտնվել են իմ ուշադրության կենտրոնում:

Ճամբարականները աշխատում են կավով, ներկերով, վրձիններով և այլ աշխատանքային գործիքներով, որոնց պետքը առաջանում է աշխատանքի ընթացքում. ամբողջը տրամադրում է կրթահամալիրը և ճամբարականին մնում է միայն ստեղծագործել … մասնակիցներ կան, որ միաժամանակ  հասցնում  են զբաղվել և՛ կավագործությամբ, և՛ նկարչությամբ:

DD0D74E9-E87B-44B5-881F-F6255FBCAA7A

Լուսանկարներում կհանդիպեք առանց դիմակ մասնակիցների. բանն այն է, որ նրանց տարիքը վեցը չի գերազանցում և պարետի սահմանմամբ պարտադիր չէ նրանց դիմակ կրելը.

Իսկ ամենավերջում, հասցնում ենք պահեր որսալ գործընկերների` օրվա հերթապահների աշխատանքից, ովքեր ապահովում են մայր դպրոցի առողջ մուտք ու ելքը: