Հատվածներ առաջին ճյուղից
Դառնամ, զօղորմին տի տամ*
Խանում Ծովինարին,
Դառնամ, զօղորմին տի տամ
Սանասարին, Բաղդասարին.
Դառնամ, զօղորմին տի տամ
Քեռի Թորոսիկին.
Դառնամ, զօղորմին տի տամ
Ականջ արողների ծընողներին։
* Նախերգանքները երգվում են:
Թագավորն ասաց.— Ես հայ եմ, դու՝ արաբ.
Ես խաչապաշտ, դու՝ կըռապաշտ,
Ի՞նչ բան է, որ ես իմ աղջիկ տամ քեզ։
Ես իմ աղջիկ չեմ ի՛տա քեզ։
Խալիֆան ասաց.— Գագի՛կ թագավոր,
Խաթրով ըլնի, տի տա՛ս։
Կռվով ըլնի, տի տա՛ս։
Թե քո աղջիկ չտա՛ս,
Քո ժողովուրդ առ ու գերի կ’անեմ,
Ձեզ ամենիդ կըմորթեմ,
Քո ազգ ամեն կը կտրեմ,
Քո քաղաք տակ ու վերև կ’անեմ,
Քո թախտ ու թագ կը քանդեմ։
Ասաց.— Կռիվ կ’անեմ, չեմ ի՛տա։
Վաղ համբարձում է, հրաման տուր ինձ՝
էրթամ Հիլի, աղբրներու վերան զբոսանք.
Մեկ տասն իմ չափին աղջիկ դիր հետ ինձ,
Էրթանք սեյրան, ուրախություն անենք,
Ման գանք չուր իրիկուն,
Իրիկուն դառնամ, էրթամ իմ տեղ։
Թագավորն ասաց.— Քեզ հրաման է,
Գնա՛, մա՛ն արի, դարձի՛։
Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ
Գնացին պըտըտելու Կաթնով Աղբուր։
Ման էկան չուր իրիկուն։
Աղջիկ տեսավ՝ արև-աշխարք կա, արեգակ կա,
Ամեն մարդ հետ իր գործին.
Ոմանք հետ իրենց ջրին, օչխարին.
Ոմանք էլ հետ իրենց ռանչպարութնին։
Աղջիկ միտք արեց, ասաց.— Հե՜յ-վա՜խ,
Էսքան լուս աստևոր կա, ես չէի գիտի։
Գնացին, էլան սարի վերև,
Էնտեղ նստան չահրի վերա, կերխում արին,
Հետո ման էկան, տեսան Կապոտ ծով.
Գնացին ծովափ սեյր անելու։
Իրիկուն որ տի դառնար, տուն գար
Ծովինար ասաց աղջիկներուն.
— Աղջի՛կներ, դուք քելեք, գնացեք,
Ձեզ համար ման էկեք, քեֆ արեք,
Ես էրթամ, քիչ ջուր խմեմ։
Մտածելով ծովու բերան վե գնաց.
Գնաց, կայնեց մեկ քարափ տեղ.
Նայեց, տեսավ, որ ծովին ծեր չկա։
Ինք ու քեռմեր ծովու պռուկ նստան, լացին։
Շատ նեղացավ աղջիկն ման գալով,
Էնոր խըդամ շատ ծարվեցավ,
Ինքն էլ շատ ծարվեցավ, ասաց.
— Էս ծովի ջուր շատ աղի է։
Ա՜խ, երանի՛ մեկ կաթ ջուր ըլներ,
Ես խմեի, սրտի սպապակն անցներ։
Քեռմերըն շատ ֆըռաց, ջուր չգտավ,
Էն ժամանակ Ծովինար ասաց.
[էջ 10]
— Աստված, դու մեկ ադբուր էստեղ բուսցես,
Մեկ էլ ինձի մեկ լուս ու ճար անես։
Աստուծու հրամանով, ծովըն բացվավ,
Մի շատ համեղ ջուր դուրս էկավ։
Նայեց, տեսավ՝ մեկ ջոջ քար կա ծովու պռուկ,
Սիպտակ ադբուր մի էդ քարից կը թալի.
Ջուրն էլ էդ քարի չորս բոլոր բռներ էր.
Մարդ չէր կարնա առանց հալավ հանելու,
Էդ ադբուր էրթա, որ ջուր խմի։
Ինքն իր շորեր էհան, գնաց էդ ադբուր,
Բուռ էտու էդ անմահական աղբըրի մեջ,
Մի բուռ լիք ջուր խմեց,
Սեկ էլ՝ մի բուռ կիսատ։
Սղբուրըն ցամաքավ։
Էդ էրկու բուռ ջրից հղացավ։
Ետ էնոր իր աղջիկներ ժողվեց,
Էնդից դարձան, էկին տուն,
Էկին Գագիկ թագավորի մոտ։
Հատվածներ երկրորդ ճյուղից
Գնացին էն առյուծին։
Առյուծ տեսավ՝ մա՛րդ մի կը գա՝
Էլավ, էկավ իրեն տեղեն։
Պոչը գետին կը տփտփեր.
Թոզ ու դուման կը բարձրացներ.
Էլավ՝ էկավ Մհերի դեմ։
Մհեր ասաց իրեն զորքին.
— Էդ ի՞նչ է, որ մեր դեմ կըգա։
Ասին.— Առյուծ է՛դ է, որ կա։
Ասաց.— Ո՛վ որ էդ առյուծին թրով զարկեց՝
Ես կը թողնեմ առյուծն իր տեղ,
Ետ կը դառնամ էնոր վերան ու կը սպանեմ զէնի։
Դարձավ, ասաց.— Առյուծի մեր
Աստված կանչեց՝ ծնավ էնոր.
Իմ մե՛րն էլ ինձ, աստված կանչեց, էնպե՛ս ծնավ.
Ես իմ ասպապը տի հանեմ,
Կուշտի՛ կպնեմ առյուծի հետ։
Մհերի հետ գնացած մարդիկ հեռու կանգնան.
Մհեր մենակ գնաց։
Գնաց, ինք ու առյուծ առան իրար։
Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։
Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր էրկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս դին, մեկէլ՝ էն դին։
Իր հետ գնացած մարդեր էկան,
Կայնան Մհերի մոտ։
Մեկ մարդ էլ շուտ խաբար հասցուց Սասուն,
Մհերի մոր, թե.— Աչքդ լուս ըլնի,
Մհերն առյո՛ւծ սպանեց։
Չուր հիմիկ Մհեր էր,
Հիմիկվնե հետ էղավ Առյուծաձև Մհեր։
Մհեր դարձավ, էկավ Սասուն։
Ու սասնեցիք էդ ժամանակ
Էկան Մհերի դուռ, ասին.
— Էստուց հետև մեր տեր դո՛ւն ես,
Մեզի կառավարի։
[էջ 107]
Երբ սասնեցիք Մհեր արին կառավարող՝
Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն տվեց էնոր
Քուռկիկ Ջալալին,
Թուր Կեծակին,
Գուտն զրեհին,
Գոտին ի մեջքին,
Կապան ղադիֆեն։
Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին,
Առավ ի ձեռ Թուր Կեծակին,
Շրջեց իր հոր հողեր։
Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առջև։
Հատվածներ երրորդ ճյուղից
ՈՂՈՐՄԻՍ–ՆԱԽԵՐԳ
- 1
- Դառնանք զօղորմին տի տանք
- Գագիկ թագավորին՝ հազա ր օղորմի,
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ծովինար խաթունին՝ հազա ր օղորմի.
- Դառնանք, զօղորմինտի տանք
- Սանասարին հազար օղորմի,
- Գառնանք, զօղորմինտի տանք
- Բաղդասարին՝ հազա ր օղորմի,
- Դաոնանք, զօղորմին տի տանք
- Քեռի Թորոսին՝ հազար օղորմի.
- Ղառնանք, զօղորմին ՝տի տանք
- Մելիքսեթ քահանին՝ հազար օղորմի.
- Ղառնանք, զօղորմին տի տանք
- Դեղձուն ճուղ-ծամին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ջոջ Մհերին՝ հազար օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Արմաղանին՝ հազա ր օղորմի,
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Իսմփլ խանումին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ձենով Հովանին՝ հազար օղորմի.
-
- Դառնանք զօղորմին տի տանք
- Գագիկ թագավորին՝ հազա ր օղորմի,
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ծովինար խաթունին՝ հազա ր օղորմի.
- Դառնանք, զօղորմինտի տանք
- Սանասարին հազար օղորմի,
- Գառնանք, զօղորմինտի տանք
- Բաղդասարին՝ հազա ր օղորմի,
- Դաոնանք, զօղորմին տի տանք
- Քեռի Թորոսին՝ հազար օղորմի.
- Ղառնանք, զօղորմին ՝տի տանք
- Մելիքսեթ քահանին՝ հազար օղորմի.
- Ղառնանք, զօղորմին տի տանք
- Դեղձուն ճուղ-ծամին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ջոջ Մհերին՝ հազար օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Արմաղանին՝ հազա ր օղորմի,
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Իսմփլ խանումին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Ձենով Հովանին՝ հազար օղորմի.
- Դառնանք, զօղորմինտի տանք
- Արտատեր պառավին՝ հազա ր օղորմի.
- Գառնանք, զօղորմին տի տանք
- Խանդութ խաթունին՝ հազար օղորմի.
- Դառնանք, զօղորմին տի տանք
- Չմշկիկ Սուլթանին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնանք, զօղորմին չի տանք
- Մըսրա Մելիքին՝ հազա՜ր օղորմի.
- Դաոնանք, զօղորմին տի տանք
- Թառլան Դավթին՝ հազա՜ր օղորմի.
- Դառնաւնք, զօղորմին տի տանք
- Ականջ արողների ծնողներին՝ հազա՜ր օղորմի.
- Խաղանք ճյուղե ճուղ, գանք
- Վեր թառլան Դավթին:
- Դավիթ էլավ, էկավ դուռ, տեսավ.
Էնքա՛ն մարդ է հավաքված դուռ։
Շատեր կան՝ Դավիթ չե՛ն տեսած.
Էկած են՝ թամաշա՛ անեն, Դավի՛թ տեսնեն։
Շատեր էլ կան, Դավթին զարկելու ապով են էկած:
Դավիթ որ էլավ դուրս,
Էսքան մարդիկ Դավիթ տեսան,
Ահուց դողդողացին, իրարու գաղտուկ ասին.
— Դավթին դուք ձեռք չը տաք,
Որ ակահի՝ մեզ է՛լ տ’ըսպանի։Ու դարձավ, ամեն մեկ գնաց իր տուն։3
Էն մեկէլ օր քաղքի ջոջեր
Կանչեցին Հովանին, ասին.
— Հո՛վան, գիտե՞ս ինչի համար ենք քե կանչե.
Մենք որ էրեկ էկանք ձեր դուռ,
Դավթին տեսանք՝ շա՛տ վախեցանք։
Արի Դավթին գործի՛ մի դիր.
Էդոր գործի որ չը դընես՝
Քաղքի մեջ շա՛տ ավերություն տ’ըլնի։
Հովան ասաց.— Ի՞նչ անեմ, ի՞նչ գործի դնեմ։
Էնոնք ասին.— Դավթին մենք գառնարա՛ծ անենք,
Թող չը մընա՛ քաղաք։Ձենով Հովան իրիկուն տուն էկավ, ասաց.
— Դավիթ, մեռնե՛մ քեզի, չե՞ս ըլնի գառնարած։
Աղքատացեր ենք մենք—
Չա՛փ մի էրկու կորեկ առնենք, ուտենք։
Դավիթ ասաց.— Հորողբեր, ինչի՞ չեմ ըլնի…
Էսպես պարապություն չեմ կա՛րնա անցուցեմ։
Դու ջո՛ջ մարդ ես,
Հիմիկ քեզ խաթր կա մոտ մեր խալխին,
Ինձ համար մեկ ռանչպարություն մի առ։
Ասաց.— Դա՛վիթ, քեզի բռներ են գառնարած։
Ամեն մեկ տավարի գլուխ մեկ կոտ կորեկ,
Մեկ կոտ ցորեն մեզ վարձ կը տան։
Կարնա՞ս պահի գառներ, թե՞ չես կարնա։
- Դավիթ գառներ առաջ արավ, տարավ,
Մեկ բարձըր սար մի կար՝ էնտեղ արածացուց։
Գառներ կուշտ կուշտ կերան։
Դավիթ էնոնց գոմեց քարայր,
Դավիթ հեռացա՛վ գառներուց.
Իր համար թե՛ք ընկավ, քընավ,
Դավիթ ակահ չունե՛ր գառներուց։
Գառներ արթնացան, քարայրից էլան,
Գառներ ամեն մեկ իր տեղ ցրվավ՝ արածելու։
Դավիթ ակահ չուներ գառներուց։
Քնավ, գարթնեց, իրիշկեց, տեսավ գառներ, ուլեր
Ամեն մեկ մի կողմով գացած—վերա՛ կորուսված;
Կայնավ, գրնաց քարայրի դուռ, մեկ գառ չկա։
Է՛ս կող իրիշկեց՝ գառ չրկա.
Է՛ն կող իրիշկեց՝ գառ չըկա.
Կայնավ՝ գոռաց, էլավ ընկավ հետևքեր,
Ման էկավ, ընկավ էդ սար ու ձոր.
Էնոր ոտքի ձեն որ էլավ,
Էնոր բոռոց որ դըմդըմբաց,
Նապաստակներ ու աղվեսներ սարից, քարից էլան,
Թողին իրենց բներ, կը փախչեն, հա՜ կը փախչեն:
Տեսավ նապաստա՛կ մի փախավ,
Ասաց.— Ուըհ, նա ուլ ինչպե՞ս կը փախնի։
Ընկավ հետև նապաստակին, էն չալ ուլ էր։
Կուզ, մ’էլ գընաց, աղվե՛ս մ’էլ փախավ,
Դավիթ է՛լ ասաց.
— Օ՜հ, էն ուլեր ինչպե՞ս կը փախնեն։
Էնպես վազեց հետևներեն,
Չուր լեզուներ հանին, դադրան, կանգնան։
Ինչքան աղվես, կուզ, նապաստակ որ կար՝
Բռնեց բերեց, գցեց մեջ գառներուն, մեջ ուլերուն:Էդտեղ պողպատե սոլեր կտրտվան։
Հատվածներ չորրորդ ճյուղից
Մհեր էլավ՝ զձին հեծավ,
Քշեց, գնաց Պաճիկ թագավորի քաղաք։
Գնաց տեսավ՝ գուրզ ինչպես դրեր էր,
Էն էնպես մնացեր էր.
Մարդ չէր գնացե էնտեղ.
Գնաց, մտավ իր տուն,
Տեսավ՝ կնիկ կո թախտին մեռեր է։
Ձեռ էտու կնկան ձեռ,
Տեսավ՝ թուղթ մի կա էնտեղ,
Մեջ գրուկ. «Քենե կը խնդրեմ՝
Ինչ ժամանակ դու գաս, ինձի տեսնես,
Ինձի տանես Սասուն,
Խանդութ խանումի կուշտ թաղես»։
Մհեր էլավ, էբարձ Գոհարի մարմին,
Առեց, տարավ Սասնա տուն.
Էկավ, տեսավ՝ հրողբեր մեռած.
Գերեզման շինեց, զԳոհար Խանդութի կուշտ թաղեց,
Էլավ, քառսուն պատարագ էտու անել,
Սասնա տուն քանի որ մեռած կային,
Բոլորին պատարագ արավ։
Էլավ, որ տ’էրթար,
Տեսավ՝ ոտքեր չէր ղադրի վեր հողին.
Դարձավ, գնաց վեր մոր գերեզմանին, կանչեց.
«Մերիկ, վե՛ր էլի, մերիկ, վե՛ր էլի*,
Մհերն եմ, քո ծծի որդին,
Ինն ամիս ինձի շահեր ես վեր քո սրտին,
Շատ տանջան ես քաշե վեր աստնվորին,
Շատ եմ ման էկե աշխարք, շվար եմ ման էկե,
Չը տեսա քո պես քաղցրիկ մեր վեր աշխրքին»։
Մոր գերեզմանեն ձեն էկավ, ասաց.
«Ո՛րդի, վի՞նչըխ անեմ*,
Ո՛րդի, վի՞նչըխ անեմ,
———————
* Երգ է։
[էջ 317]
Գույն, կերպ թափե էրեսես,
Լուս կտրվե աչքերես,
Օձ, կարիճ բուն դրե վերաս։
Բոլ է ման գաս վեր աշխրքին,
Բոլ է ման գաս…
Քո տեղ Ագռավու քարն է,
Գնա Ագռավու քար»։
Մհեր էնքան էլաց,
Էլ ձեն չէլավ մոր գերեզմանեն։
Դոր գնաց վեր հոր գերեզմանին,
Էլաց, ասաց.
«Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի*,
Սասնա Ջոջ տնեն անմաս եմ, էլի,
Աշխրքի էրեսեն անմաս եմ, էլի։
Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի,
Էսօր մռմուռ ձուն էկեր է,
Քո որդի Մհերի ոտքեր կը մռմռան։
Հերի՛կ, վե՛ր էլի, հերի՛կ, վե՛ր էլի,
Քո անուշ հոտուն փափագ մնացի,
Քո անուշ խոսքերուն կարոտ մնացի,
Էնքան մենակ աշխարք գնացի»։
Հոր գերեզմանեն ձեն էկավ, ասաց.
«Ո՛րդի, վի՞նչըխ անեմ*,
Ո՛րդի, վի՞նչըխ անեմ,
Գույն, կերպ թափե էրեսես,
Լուս կտրվե աչքերես,
Օձ, կարիճ բուն դրե վերաս։
Բոլ է ման գաս վեր աշխրքին,
Բոլ է ման գաս…
Քո տեղ Ագռավու քարն է,
Աշխարք ավերի, մեկ էլ շինվի,
Որ գետին քո ձիու առջև դիմանա,
Աշխարք քոնն է»։
Էնքան էլաց, էլ ձեն չէլավ հոր գերեզմանեն,
Էդ մեկ խոսք էլավ։
Մհեր գնաց, հասավ Ոստանա կապան.
Որ հասավ Ոստանա կապան,
——————-
* Երգ է:
[էջ 318]
Էնտեղեն,— մեկ իշխան կար,
Կապ էթալ, զՄհեր կապեց։
Մհեր ձիով ընկավ կապ, ասաց.
«Հիշա իմ հացն ու գինին, տեր կենդանին,
Մարութա բարձր Աստվածածին»։
Ասաց, էզար, կտրեց ըզկապ,
Ազատեց Քուռկիկ Ջալալին։
Դարձավ աստծուց խնդրեց՝
Որ կամ կռիվ մի տա իրեն,
Կամ իրեն ամանաթ առնի։
Աստված յոթ ձիավոր հրեշտակ ճամփեց
Հետ Մհերին կռվելու։
Կես օրվնե չուր իրիկուն կռվան,
Մհեր Թուր Կեծակին կը թալեր,
Հրեշտակներուն չէր բռնի.
Ձիու ոտ չէր դադրի վեր հողին,
Որ զոտքեր կը թալեր՝ կ’էրթար մեջ հողին.
Հող առջև թուլացեր էր,
Չէր դադրի առջև Մհերին։
Մհեր ասաց. «Հա՜յ-հո՜յ, զո՛ւր է,
Գետինն էլ հալևորցեր է,
Իմ ձիու ոտաց տակ չի դիմանա»։
Օր կեսօր էր, քանի քշեց,
Ձին թաղվավ չուր իրիկուն։
Զձին առավ, քաշեց էկավ,
Հասավ Վանա մոտ սարի մի տակ։
Մեկ քար մի պատահավ էդոր։
Էդ քարին Վանա քար կ’ասեն։
Ասաց. «Կանգնի, իմ թուր ղարնեմ էդ քարին,
Թե կտրեց, ես չեմ մեղավորցեր.
Թե չը կտրեց, մեղավորցեր եմ»։
Թուր որ էզար քարին,
Քար էրկու կողմեն փեղկվավ,
Ինք, իր ձին գնացին մեջ.
Քար էկավ, իրար կպավ։
Քեռի Թորոս կսկծուց մեռավ,
Որ իմացավ Մհերի փակվել։