Քանդակագործության և շրջակա միջավայրի ամենամյա փառատոնի մեկնարկը տրվեց հունիսի 15-ին: Փառատոնի բացման արարողությունը կայացավ մայր դպրոցի քանդակների պուրակում, որին ներկա էին դասավանդողներ, սովորողներ, հայտնի քանդակագործներ, մշակույթի գործիչներ, արվեստագետներ, լրագրողներ և այլ հյուրեր:
Հյուրերը դիմակներով էին և հնարավորինս փորձում էին պահպանել, պարետի կողմից սահմանված, սոցիալական հեռավորությունը:
Բակում արդեն տեղադրված էին աշխատանքային գործիքներ, որոնք սպասում էին վարպետի ձեռքերին:
«Սասնա ծռեր» խորագրով փառատոնի բացման արարողությունը ավելի գեղեցիկ և ազդեցիկ էր դարձնում Քուռկիկ Ջալալին` մեր Ագարակի գեղեցկուհին` Գեներալը):