Ժամկետը՝ հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը

Նախապատրաստական աշխատանքներ

Մեկնումը՝ ժամը 09:00՝ Մայր դպրոցի բակից

Նպատակը՝

Մասնակցությունը քանդակագործության և շրջակա միջավայրի փառատոնին, համագործակցություն Արմինե Գոգինյանի հետ ՝«Ուսումնական մեղվանոցը՝Արատեսյան հարթակից» նախագծի շրջանակներում, այս համաճարակային ժամանակահատվածում բնությանը ավելի մոտ լինել, պատրաստվել օգոստոսյան մեղրաքամի ծեսին, ամառային մարզական խաղեր, քանդակների ստեղծում ( ձեռքի տակ ունեցած ցանկացած նյութից՝ կավ, քար, հող, խոտ, ավազ և այլն )։ Նոր ՝ ուսումնական, հայրենագիտական, հետազոտական նյութերի և պատումների ստեղծում։

Երթուղին՝

Մեկնում՝

Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Արատես

Վերադարձ՝

Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան

Երթուղու հայրենագիտական կանգառներ, պատասխանատու՝ Գայանե Սարգսյան

  • Սևանա լիճ-Հայրավանք
  • Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
  • Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի վանք
  • Սմբատաբերդ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

« Սասնա ծռեր» խորագրով քանդակների ստեղծում, մարզական պարապմունքներ, քայլարշավ Արատես գետի հունով, այլ քանդակների, ձեռքի աշխատանքների ստեղծում, գեղեցիկ բնապատկերների լուսանկարահանում և տեսանկարահանում

Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք

  • երկրագործական, պարտիզապուրակային աշխատանքներ դպրական կենտրոնում, խորհրդատու՝ Սմբատ Պետրոսյան
  • բացօթյա մարմնամարզություն, պատասխանատու՝ Նաիրա Հարությունյան
  • ընտանեկան խոհանոց, ճամբարականներ
  • Էպոսային ընթերցումներ, պատասխանատու՝ Իննա Ստեփանյան
  • հուլիսմեկյան ուղիղ միացում Արատեսի լանջերից՝ ճամբարականներ
  • հուլիսի 1-ի պատասխանատու` Աննա Երիցյան
  • ընտանեկան արտադրություն՝ կարուձև (Արատես եկող խմբերի համար դիմակների պատրաստում, անհրաշետ այլ իրերի կարում՝ գոգնոցներ, գլխակապեր, այլ)

երեկոյան քննարկումներ, խաղեր, զբոսանք

Օրակարգ

30 հունիսի
15։00 Ժամանում Արատես, տեղավորում
15։30-Հանգիստ, ճաշ
17։00-Ճամփորդություն Սմբատաբերդ (համակարգող՝ Սմբատ Պետրոսյան, Նաիրա Հարությունյան)
20։00-ընթրիկ
21։00-Էպոսական ընթերցումներ խարույկի շուրջ, թեյըմպություն
22։00-քուն
01 հուլիսի
9։00-վերկաց, հիգիենայի ժամ
9։30-առավոտյան նախավարժանք
10։00 նախաճաշ
11։00 քայլք Արատեսով, բուսահավաքություն,
13։00-հասարակական աշխատանքներ՝ փայտի, խոտի հավաքում, սենյակների մաքնման աշխատանքներ
14։30-ճաշ
15։00-փառատոնային աշխատանքներ՝ քանդակագործություն, ընտանեկան կարուձև՝ դիմակների պատրաստում
19։00-Ուղիղ միացում Արատեսի լանջերից երաժշտական ողջունով Սասնալանջի Թուրկեծակու հանդիսավոր բացմանը
20։00-ընթրիկ
21։00-զրույքցեն, քննարկումներ խարույկի շուրջ
22։00-քուն
02 հուլիսի
9։00-վերկաց, հիգիենայի ժամ
9։30-առավոտյան նախավարժանք
10։00 նախաճաշ
11։00 քայլ գետի երկայնքով
12։00 փառատոնային աշխատանքներ
14։00-վերադարձ

Արշավական ճամփորդին անհրաժեշտ պարագաներ

  • ուսապարկ, քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ, մարզական կոշիկներ, ճամփորդական հարմար հագուստ
  • լողազգեստ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
  • խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ (անհատական, բայց ոչ միանգամյա օգտագործման)
  • ջուր, բրդուճներ
  • դիմակներ
  • ալկոգել կամ աղտահանիչ այլ նյութհակաբակտերիալ թաց անձեռոցիկներ

Մասնակիցներ

Դասավանդողներ

Սովորողներ