Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մեր թիմը աշխատում է ֆիզիկական միջավայրում՝ պահպանելով բոլոր սահմանված սոցիալական հեռավորությունները։

Մենք, տնային կալանքից հետո ֆիզիկական միջավայրում, աշխատում ենք մեծ ոգևորությամբ, եռանդով, ուժով և միաժամանակ խնամքով։

Լավ հնարավորություն է ստեղծվել՝ նոր հմտությունների ձեռքբերման, իրար փոխանցման և գործիքների ճանաչման։

20200521_122508

Աշխատանքները շարունակում ենք կրթահամալիրի ներսում և դրսում, այս շաբաթ մեր թիմին է միացել նաև մեր ընկեր Գառնիկը և նա միանգամից իր վրա վերցրեց մարմարյա սրահի բարեկարգման աշխատանքներից մի մեծ մաս, մենք էլ արդեն իրեն թեթև գործերում ենք օգնում։

 

Քանի որ մեր թիմը մեծացել է, մի մասս ներսում է աշխատում, մյուսը՝ դրսում։

Եթե անկեղծ, ծաղիկներ և հողագործությամբ զբաղվել ընդհանրապես չէի սիրում, բայց պիտի խոստովանեմ, որ վերջերս կապվել եմ, մի տեսակ սիրել, մեկ֊երկու անգամ ստիպված ջրելուց հետո արդեն զգում էի, որ նրանք կարիքը ունեն և հարմարվել են, արդեն չես կարող չհոգալ, քանի որ ընտելացրել ես։ Այդ առումով, կարծում եմ,   ծաղիկները մարդկանց նման են, շուտ ընտելանում են, հարմարվում, և եթե մոռանում ես նրանց՝ նեղանում։

20200521_103559

Ահա այն գեղեցիկ ֆոտոշարքը, որը հասցրել եմ նկարել բջջայինով՝ աշխատանքի ընթացքում։

 

Դիտեք նաև փոքրիկ տեսանյութը