Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ inna.stepanyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրի՛ր:
Մայիսի 11 երկուշաբթի
Գործնական քերականություն- Հայոց լեզու 7 գրքից վարժություններ 249, 251, 252, 253։
Մայիսի 12 երեքշաբթի
Առաջարկել և իրականացնել սեփական նախագիծ։
Շարունակիր աշխատանքներդ ,,Սասնա ծռեր,, նախագծի շրջանակներում։
Մայիսի 13 չորեքշաբթի
Այսօր մայրենիի ֆլեշմոբն է: Անպայման մասնակցի՛ր:
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նշված թեմաներից մեկով
- Ծաղիկներ սիրող աղջիկը
- Ծաղիկներ նվիրող տղան
- Ծաղիկնե՜ր
- Հետաքրքիր պատմություն
- Շուտով գարունն էլ կավարտվի
- Իմ երեկվա օրը
- Իմ այս օրը
- Այլ թեմա։
Մայիսի 14 հինգշաբթի
Տաղավարում ընտանիքն է: Նկարահանում եք հետաքրքիր ընտանեկան Tv, դուք հաղորդավարն եք, հյուրերը՝ տան անդամները:
- Տան որևէ անկյունը դարձնել տաղավար:
- Հրավիրել հյուր՝ այս դեպքում ընտանիքի անդամներից որևէ մեկին:
- Պատրաստել հարցեր. կարող է լինել ծնողների, քույրիկ-եղբայրների մասնագիտության կամ հետաքրքրությունների վերաբերյալ, այսօրվա քաղաքական -հասարակական իրավիճակի վերաբերյալ, ֆիլմի, գրքի վերաբերյալ, այլ….
- Տեսագրել ընթացքը, ներկայացնել բլոգում…
Մայիսի 15 ուրբաթ