Իրականացման ժամկետը`ապրիլի 27-մայիսի 30

Մասնակիցներ` 7-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`«Սասնա ծռեր» էպոսի և նրա հետ կապված գործերի ուսումնասիրություն

Իրականացման ընթացքը`

  • Ծանոթացում էպոսին:
  • Մուլտֆիլմի դիտում:
  • Էպոսի ընտանեկան ընթերցումներ:
  • Ընտանեկան դպրոց-թատրոնում․Էպոսի դերաբախշում,  բեմադրում, ձայնագրում, քննարկում:
  • Էպոսային բացահայտում.
    • Ընտրել էպոսում գործող որևէ կերպար (կարելի է ընտրել ոչ միայն կերպար, օրինակ` Թուր Կայծակին կամ Քուռկիկ Ջալալին),
    • Նրա մասին հավաքել հնարավորին շատ ու հետաքրքիր տեղեկություններ` ամբողջը ներկայացնելով տեսանյութի տեսքով:
  • Վերլուծական, ստեղծագործական աշխատանքների թեմաներ
    • Մեր էպոսի տված դասերը
    • Նամակ Սասունցի Դավթին
    • Թե Թուր Կայծակի ունենայի…
    • Առյուծն առյուծ է, էղնի էգ, թե որձ
    • Անձնազոհությունը հանուն հայրենիքի
    • Եթե Փոքր Մհերն անժառանգ չլիներ…
    • Այլ թեմա

Արդյունքներ` տեսանյութեր, ռադիոնյութեր, ստեղծագործական աշխատանքներ