Իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 20-24

Մասանկիցներ՝ 7-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ
Նպատակը՝
  • հասանելի դարձնել սովորողին իր իսկ բլոգին վերաբերող պարտադիր պահանջները
  • գրանցել սովորողի առաջարկները՝ որպես շահառու
  • Գրավոր , բանավոր խոսքի զարգացմանն ուղղված աշխատանքները
Ընթացքը
  • Կարդում ենք սովորողի բլոգին ներկայացվող պահանջները: 
  • Տեսադասի ժամանակ քննարկում ենք, պարզաբանում հարցերը, յուրացնում տեքստը:
  • Սովորողները գրանցում են իրենց առաջարկները՝ հիմնավորելով:
  • Հիմնավոր առաջարկությունները հավաքվում են  և փաթեթով ներկայացվում մանկավարժության կենտրոն:
Խնդիրներ
  • Սովորողը, որպես բլոգի օգտատեր և շահագործող, պետք է իր մասնակցությունն ունենա փաստաթղթի ձևավորման գործընթացում:
  • Բլոգային ուսուցումն անընդհատ զարգանում է, կարևոր է դուրս բերել հնացած, չօգտագործվող կետերը, լրացնել անհրաժեշտներով:
  • Բլոգին ներկայացվող պահանջները հարմարեցնել հենց օգտատիրոջը՝ հաշվի առնելով իր կարծիքը:
Արդյունքում կստեղծվեն , կգրանցվեն սովորողների առաջարկները:
Պատրաստի աշխատանքները պետք է ուղարկել inna.stepanyan@mskh.am էլ. փոստին: