Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ inna.stepanyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրի՛ր:
Ապրիլի 20 երկուշաբթի
Տաղավարում ընտանիքն է: Նկարահանում եք հետաքրքիր ընտանեկան Tv, դուք հաղորդավարն եք, հյուրերը՝ տան անդամները:
- Տան որևէ անկյունը դարձնել տաղավար:
- Հրավիրել հյուր՝ այս դեպքում ընտանիքի անդամներից որևէ մեկին:
- Պատրաստել հարցեր. կարող է լինել ծնողների, քույրիկ-եղբայրների մասնագիտության կամ հետաքրքրությունների վերաբերյալ, այսօրվա քաղաքական -հասարակական իրավիճակի վերաբերյալ, ֆիլմի, գրքի վերաբերյալ, այլ….
- Տեսագրել ընթացքը, ներկայացնել բլոգում…
Ապրիլի 21 երեքշաբթի
Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նշված թեմաներից մեկով
- Անտառի թագուհին
- Սև և սպիտակ
- Վերջապես
- Անհեթեթությունների շարք
- Անիմաստ
- Ընտանեկան գեղեցիկ լուսանկարը
- Երկնքից երեք խնձոր է ընկնում
- Բան չկա՞ գրելու
- Հավատա՞լ, թե՜ համարել զուգադիպություն
- Նամակ պարետին
- Այլ թեմա։
Ապրիլի 22 չորեքշաբթի
Գործնական քերականություն- Հայոց լեզու 7 Ժխտական խոնարկում էջ 71 վարժություններ 239,240։
Ապրիլի 23 հինգշաբթի
Ծանոթացեք «Սասունցի Դավիթ» էպոսի կառուցվածքին։
Ընտանիքիդ անդամների(կամ անդամներից որևէ մեկի) հետ
- ընտրեք ցանկացած հատված
- նշեք, թե ինչն է գրավել ձեզ այդ հատվածում
- կազմակերպեք միասնական ընթերցանություն տանը
- տեսանկարահանեք կամ ձայնագրեք և տեղադրեք բլոգում
Ապրիլի 24 ուրբաթ
Ընտանեկան ընթերցումներ նախագիծ։
Շուրջտարյա նախագծեր
- առաջարկում եմ կարդալ
- ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
- գրաբարյան ընթերցումներ
- կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
- հարցազրույցներ
- մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
- անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
- շարադրել մտքերը տարբեր թեմաներով
- թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
- ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
- այլ նախագծեր