Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ inna.stepanyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրի՛ր:

Ապրիլի 13 Երկուշաբթի

Հայոց լեզու 7  գործնական քերականություն

Սովորողի բլոգին ներկայացվող պահանջները

Ապրիլի 14 Երեքշաբթի

Զատկական նախագծի  ( ընտանեկան) ամփոփում։

 Կարդում ենք Հ․ Սահյան

  • առանձնացրե՛ք ձեզ դուր եկած բանաստեղծությունները
  • վերլուծե՛ք. ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ պատկերներ կան, ի՞նչ տրամադրություններ, գույններ, մտքեր, այլ…
  • Մեդիաընթերցումներ. ընթերցե՛ք բանաստեղծություն(ներ), տեսագրե՛ք կամ ձայնագրե՛ք:

Ապրիլի 15 Չորեքշաբթի

Թարգմանչական աշխատանք

12345, 6, 7, 8- ռուսերեն կայքեր

անգլերեն կայք

Տաղավարում ընտանիքն է: Նկարահանում եք հետաքրքիր ընտանեկան Tv,  դուք հաղորդավարն եք, հյուրերը՝ տան անդամները:
  • Տան որևէ անկյունը դարձնել տաղավար:
  • Հրավիրել հյուր՝ այս դեպքում ընտանիքի անդամներից որևէ մեկին:
  • Պատրաստել հարցեր. կարող է լինել ծնողների, քույրիկ-եղբայրների մասնագիտության կամ հետաքրքրությունների վերաբերյալ, այսօրվա քաղաքական -հասարակական իրավիճակի վերաբերյալ, ֆիլմի, գրքի վերաբերյալ, այլ….
  • Տեսագրել ընթացքը, ներկայացնել բլոգում…

Ապրիլի 16 Հինգշաբթի

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նշված թեմաներից մեկով

  • Վերջ ինքնամեկուսացմանը
  • Ինքնամեկուսացումից հետո
  • Դժվարությունը հաղթահարված է
  • Պայքարել է պետք
  • Երազն արդեն անցյալում է
  • Աստղերը անցյալում են
  • Ինքնամեկուսացումից հետո իմ առաջին օրը
  • Իմ ամենաերջանիկ օրը
  • Ի՞նչ պատահեց, երբ . . .
  • Այլ թեմա։

 

Ապրիլի 17 Ուրբաթ

Կարդում ենք Ղ. Աղայան

Կարդա՛ Աղայանի ,,Ասլան-Բալա,, հեքիաթը:
Ա. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Բ. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածները:
Գ. Բնութագրի՛ր հերոսներին:
Դ. Ի՞նչն էր հետաքրքիր այս հեքիաթում:
Ե. Ի՞նչ  սովորեցրեց քեզ հեքիաթը:

Շուրջտարյա նախագծեր

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր