Սիրելի՛ սովորող, յուրաքանչյուր օրվա համար նշված են առաջադրանքներ: Հիշեցնում եմ, որ անհրաժեշտ է դրանք ուղարկել իմ էլ. փոստին՝ inna.stepanyan@mskh.am: Հարցերի դեպքում նույնպես գրի՛ր:

Ապրիլի 6 երկուշաբթի

Տեսադաս 10։00-11։00

Հայոց լեզու 7 ․ գործնական քերականություն

Քննարկում Ձոն ստուգատեսային նախագծի վերաբերյալ։

Ներկայացնում և քննարկում ենք նաև հաշվետվությունները։

Լրացուցիչ կրթություն

Ապրիլի 7 երեքշաբթի

Ձոն ստուգատեսային նախագիծ

 

Ապրիլի 8 չորեքշաբթի

Մասնակցել հայոց լեզվի ֆլեշմոբին

Կարդալ Աղայանի Երկու խոշոր չարիք հոդվածը։

Լրացուցիչ կրթություն

Չենք մոռանում աշխատել Զատկական նախագծի շուրջ։

Ապրիլի 9 հինգշաբթի

Տեսադաս 13։00-14։00

Գրի՛ր ստեղծագործական աշխատանք նշված թեմաներից մեկով

  • Եթե ես լինեի
  • Երբ գտա կախարդական փայտիկը
  • Վերջապես
  • Ես կարող եմ
  • Ամեն ինչ հնարավոր է
  • Երազս իրականություն դարձավ
  • «Խիստ» օրակարգ
  • Այլ թեմա։

Ապրիլի 10 ուրբաթ

Տեսադաս 13։00-14։00

Աղայանի Երկու խոշոր չարիք հոդվածը, եթե դեռ չես կարդացել, կարդա՛։

Քննարկում

Անհատական կարծիքների փոխանակում

  • Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
  • Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
  • Աղայանը ի՞նչ դարմաններ է առաջարկում այդ երկու խոշոր չարիքների հաղթահարման համար:
  • Համեմատիր ներկա ժամանակների հետ, փորձիր առանձնացնել երկու խոշոր չարիք և տալ լուծումներ:

Շուրջտարյա նախագծեր

  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում և ձայնագրվում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ /ռուսերենից, անգլերենից…/
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • այլ նախագծեր