Այսօր դիտարկել եմ Արևելյան դպրոց֊պարտեզի 3.1 և 3.3 դասարանների սովորողների բլոգները։Առաջին դասարանը սովորողների թվով և ակտիվությամբ գերազանցում է երկրորդիս։ Երկու դասարանների բլոգները նայելիս շատ ուրախանում և հաճույք եմ ստանում, մանավանդ երբ հանդես են գալիս անհատական և ընտանեկան նախագծերով։

3․1 դասարանում 26 սովորողի բլոգ դիտարկելիս պարզվեց, որ 13-ը ունեն անհատական պլան, իսկ 10- սովորողի մոտ նախագծային աշխատանք։Նախագծային աշխատանքներից առանձնացրել եմ Անդրանիկ Պողոսյանի տեսանյութը Զատկական Խաղ վերնագրով, որտեղ նա խաղում է իր քրոջ հետ։ Աշխատանքը  կարելի է նաև համարել ընտանեկան։

3․3 դասարանում 20 սովորողի բլոգներից 8-ի մոտ առկա է ուսումնական պլանը, իսկ 3 հոգի ուներ նախագծային աշխատանք, որոնք առայժմ չեն թարմացվել և նույնն են։