Այսօր ուսումնասիրել եմ Արևելյան դպրոցի 3.1 և 3.3 դասարանների սովորողների բլոգները և ունեմ հետյալ տվյալները․

3․1 դասարանի սովորողներից Անդրանիկ Պողոսյանի մոտ նկատեցի Զատկական երգ վերնագրով տեսանյութը, որտեղ՝ Անդրանիկը քրոջ հետ ոչ միայն երգում են, այլ պարում էլ են։ Սելինան քրոջ և մայրկի ներկայությամբ պատրաստում է զատկական բացիկ։ Տիգրան Խաչատրյանը ընտանեկան ֆլեշմոբ վերնագրով տեսանյութ է հրապարակել, որտեղ երկու մաթեմատիկական խնդիր է լուծում։ Մարիա Վաթյանը, իր ուսումնական պլանին համաձայն, օգնում է մայրիկին նախաճաշ պատրաստել։

Այսպիսով, հասկանալի է , որ սովորողների բլոգներում ավելացել են աշխատանքներ զատկական նախագծերի հետ կապված, որոնք իրականացնում են ընտանիքի անդամների հետ և , որը, ինչ որ չափով, կարելի է համարել նաև ընտանեկան նախագիծ։

3․3 դասարանը սովորողների թվով և ակտիվությամբ զիջում է առաջինիս։Սովորողների թիվը 20 է, որոնցից միայն 7-ի մոտ են առկա  անհատական պլանները, և քիչ են ընտանեկան նախագծերը։

Եկանք և տեսանք Վահե Ղազարյանի

Զատիկ ընտանեկան ուսումնական նախագիծ

վերնագրով  տեսանյութը , որտեղ տղան երգում և նախատոնական-նախապատրաստական աշխատանքներ է կատարում։ Տեսանյությում չեն երևում իհարկե, բայց լսվում է Վահեի փոքրիկ քրոջ բլբլոցը, ով փորձում է իր թոթով լեզվով կրկնել եղբորը, ապա անվանում մայրիկին, ով ( ենթադրում եմ) տեսահոլովակի օպերատորն է։