Իրականացման ժամկետը` ապրիլի 1-14

Մասնակիցներ` 7-րդ դասարանի աշակերտներ

Նպատակը` տոնական ու ընտանեկան տեսաֆիլմերի պատրաստում

Իրականացման ընթացքը`

  1. Պատրաստում ենք տեսաֆիլմ, որը կունենա երեք մաս
    • Տոնից առաջ
      • Ներկայացնում ենք, թե ինչպես է ընտանիքը պատրաստվում տոնին:
      • Ո՞րն է Զատկի խորհուրդը. հարցազրույց ծնողների, տատիկ-պապիկի հետ:
      • Հարցազրույց ընտանիքի անդամների հետ այն մասին, թե ինչպես են պատկերացնում այս տարի տոնի նշումը, ինչ գիտեն տոնի մասին, տոնի անվան մասին:
    • Տոնը
      • Ներկայացնում ենք տոնը մեր ընտանիքում:
      • Հավկիթների ներկումը, զարդարումը, կռիվը դրանցով:
      • Ընտանեկան այլ ավանդույթներ:
    • Տոնից հետո
      • Պատմում ենք, թե ինչպես է անցել տոնը, ինչպիսի տպավորություններ ունենք:
      • Հարցազրույց ընտանիքի անդամների հետ, թե ինչպես անցավ տոնը:

Արդյունքներ` ընտանեկան, տոնական տեսաֆիլմեր:

Աշխատանքները կատարում ենք, տեղադրում բլոգներում, հղումներն ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին`inna.stepanyan@mskh.am։