Անհատական Աշխատաժամանակ

Ապրիլի 06․04-10․04 նախագծեր և ամենօրյա առաջադրանքներ

Սա իմ էլեկտրոնային հասցեն է: Պատասխանները կարող եք ուղարկել իմ էլեկտրոոնային հասցեին՝ Inna.stepanyan@mskh.am:

Մարտի 30 երկուշաբթի

Տեսադաս 10։00-11։00

Ուսումնական գարուն նախագծի քննարկում։

Գործնական քերականություն։

Լրացուցիչ կրթություն

Գրի՛ր առցանց ուսուցմանդ մասին։

Մտածի՛ր անհատական-ընտանեկան նախագիծ կազմելու մասին։

Մարտի 31 երեքշաբթի

Փորձիր աշխատել առցանց ուսուցմանս մասին նախագծի շուրջ։

Հայոց լեզու 7 գրքի առաջադրանքներից կատարիր ևս 2-ը։

Լրացուցիչ կրթություն

Կարդա՛ Ղազարոս Աղայանի Կախարդական պատկեր հեքիաթը այնքան, ինչքան ուզում ես․ կարող ես շարունակությունը վաղվան թողնել։

Եթե Կախարդական պատկերը արդեն կարդացել ես, կամ չես ուզում կարդալ, ապա կարող ես ընտրել այլ հեքիաթ կամ պատմվածք։

Ապրիլի 1 չորեքշաբթի

Ստեղծագործիր նախընտրածդ թեմայով

Այս ամենը գիժ կատակ էր։

Ժպտանք և հաղթենք վիրուսին։

Հայաստանը կորոնավիրուսից առաջ և հետո։

Էլ չեմ ուզում լսել․․․ ․։

Ինքնամեկուսացում։

Կարոտում եմ անցյալս, երբ ․․․․։

Այլ թեմա։

Այնպես պատմեք, որ․

  • լինի հետաքրիր
  • լինի բնական, ոչ արհեստական ոճով
  • կարևորվեն անհատական զգացողությունները
  •  յուրաքանչյուր նախադասությունից հետո ստուգեք՝ կետադրությունը ճի՞շտ է դրված
  • յուրաքանչյուր նախադասությունից հետո կարդացեք այն․ հասկացվո՞ւմ է միտքը։

 

Լրացուցիչ կրթություն

Ընտանիքիդ անդամների հետ ընթերցե՛ք  Աղայանի հեքիաթներից կամ պատմվածքներից, վերածե՛ք ձայնագրության կամ տեսագրե՛ք։

Ապրիլի 2 հինգշաբթի

Զատկական Նախագիծ

Լրացուցիչ կրթություն

Պատմի՛ր քո մանկությունից որևէ հետաքրքիր դեպք, եթե ինքդ չես հիշում, խնդրիր տան ավագ անդամներին թող պատմեն։

Ապրիլի 3 ուրբաթ

Տեսադաս 11։30- 12։30

Քննարկում ենք Ղ․ Աղայանի «Կախարդական պատկեր» հեքիաթը։

  • առանձնացրու քեզ դուր եկած հատվածները
  • ի՞նչը քեզ գրավեց այդ հատվածում
  • առանձնացրու նաև գլխավոր հերոսներին
  • մի քանի բառով նկարագրիր և բնութագրիր

 

Լրացուցիչ կրթություն

Ներկայացրո՛ւ և ամփոփի՛ր անհատական-ընտանեկան նախագիծդ։