Ժամկետը՝ մարտի 23-ապրիլի 4։

Մասնակիցներ` 7-րդ դասարանների սովորողներ

  1. Գարնանային ընթերցանություն 

«Տիգրան Հայրապետյան» գրադարանից ընտրած-վերցրածդ գիրքը կարդա՛ գարնանային արձակուրդների ընթացքում (օրինակ՝ կարող ես կարդալ  Վախթանգ Անանյանի <<Որսորդական պատմվածքներ>> —ը կամ Ղ․ Աղայանի հեքիաթներից):

Եթե ունես նախընտրած գիրք, որն ուզում ես կարդալ կամ կարդում ես, կարող ես շարունակել այն:

Գրիքը կարդալու ընթացքում կամ հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:
  • Գովազդի՛ր կարդացածդ գիրքը:
  • Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ:

 2.    Պատմի՛ր նաև  քո գարնանային  հանգստի մասին: Որտեղ էլ լինես, պատմի՛ր քո գտնվելու վայրի մասին, լուսանկարի՛ր գարնանային գեղեցիկ տեսարաններ, եթե անգամ ինքնամեկուսացած ես տանը, գրիր այդ մասին․ ուրախացնում է քեզ այդ փաստը, թե տխրեցնում, անկեղծ գրիր այն,  ինչ մտածում ես տիրող իրավիճակի մասին կարող ես նաև տեսաֆիլմ պատրաստել: Կիսվի՛ր գարնանային քո զգազողություններով, տեսածդ գարնանային գույներով, եթե տնից դուրս չես եկել, պատմիր ընտանեկան հետաքրքիր կամ զավեշտալի պատմություններից :

3․ Չենք մոռանում նաև թեմատիկ ֆոտոլուսանկարների մասին, որոնք կարող են լինել նաև ընտանեկան։

Առաջարկում եմ այս առաջադրանքն անել երկու տարբերակով`​

  • պատումի ձևով` անպայման արածդ լուսանկարներով
  • տեսապատումի (տեսաֆիլմի) ձևով (այսինքն՝ գարնանային մի սիրուն այգում նստած պատմում ես,հիմա հնարավոր է տանը/ թե ինչպես անցկացրեցիր  արձակուրդդ, ինչ կարդացիր) :

Աշխատանքներդ անպայման տեղադրի՛ր բլոգումդ և ուղարկիր իմ էլ․ հասցեին inna.stepanyan@mskh.am:

Ամփոփում