Միջին դպրոցի երկարացված օրվա ճամբարականների հերթական մասնակցությունը մեդիաուրբաթին՝  առանձնացավ խմբի անդամ՝ Անդրանիկի, բոլորիս կողմից շատ սպասված, ֆիլմի առաջին ցուցադրությամբ։

Նշեմ, որ ֆիլմի երաժշտության հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է։ Ֆիլմը առաջինը չէ. Անդրանիկը իր նախորդ անիմացիոն ֆիլմերի համար (կրթահամալիրի կողմից) արժանացել է “Օսկար” անվանակարգի։

Անդրանիկին օգնում են նրա ծնողները՝ Դավիթ և Ժաննա Փարադյանները, ինչպես նաև ընկերները։

Անդրանիկը իր գործունեությունը ծավալում է  երկարացված օրվա պարապմունքների ժամանակ և համագործակցում՝  իր մտերիմ ընկերների հետ։