Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար պարապմունքի հերթական օրն էր։Այն անցածի շարունակությունն էր ՝ ծիսական երգ-պարի երկրորդ մասը։Հասա քոլեջ, դեռ չտեղավորված Լուսինե Բուշը զանգով հայտնեց, որ շուտ հետ գնամ մայր դպրոց փոխարինման։Ամբողջ շաբաթ սպասում եմ պարապմունքին և տա-դա-դա-դա՜՜մ, չես մասնակցում։Ինչևէ, հոգով ես իմ թիմի հետ էի, քանի որ հիմա տեխնիկան շատ է զարգացել միանգամից իմացա՝ ինչ երգեր են երգել և ինչ պարել։

Խնդրեմ, սիրելի երգերիցս մեկը։

Նարե-Նարե

Նարեն ելել է, սար սնձի կերթա,
Մազերն արձակել, շաղ տալեն կերթա:
Յարոջ աչքի դեմ կաքավի նման,
Սեր անելեն յար, էլել է կերթա:

Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:
Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:

Սարերի եղնիկ, դու չքնաղ Նարե,
Հազարներին յար, սիրտ կհմայե,
Կարոտած աչքի դու սիրո երազ,
Հմայված տեսքի, ախ սիրո մուրազ:

Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:
Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է:

Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է:

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ:

Երկինքըն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով:

Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է.
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն՝ սուտ է:

Շորո՜ր դու, շեկլի՛կ յար.
Տեսնեմ՝ դու ումն ես.
Իրավ եմ ասում՝
Դու իմ սըրտումն ես:

Երկինքն ամպել է
Ինչ անուշ թոն էՙ,
Գամ, դըռնեն անցնեմ,
Հոգյակըս հոն է:

Երկինքն ամպել է,
Գետինը թաց է,
Յարըս քնել է,
Երեսը բաց է:

Երկինքն ամպել է,
Գետին շաղերով,
Ես քեզ սիրել եմ
Անուշ խաղերով:

Երկինքն ամպել է,
Գետինը մութ է,
Ես քեզ սիրել եմ,
Թող ասեն՝ սուտ է:

Ափսոս չկարողացա աղջիկների երգի ձայնագրությունն էլ ներբեռնել և տեղադրել իմ բլոգում, որպեսզի ունկնդրեք մեր թիմի հիասքանչ կատարումը։Փողարենը, դիտեք այս գեղեցիկ ֆոտոշարքը՝ Նունե Խաչիկօղլյանից։