- Ներկայացրու՛ քո նախասիրությամբ ընտրած բանաստեղծությունը։
- Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր : Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:
Թերևս, միգո ւցե , կարծես , մի՞թե , երևի:
2. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:
Դեմ առ դեմ , կամաց կամաց , առավոտյան , շատ շատ , քիչ , երեկ , արագ , բարեկամաբար ,
օրեցօր , հեռու , կիսով չափ , նախօրոք , լրջորեն , ամենուր , տեղ տեղ
3. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝ գոյական , ածական , թվական ,դերանո ւն , բայ , մակբայ , կապ , շաղկապ , ձայնարկություն , վերաբերական բառեր:
Քանդել, ու, երկրորդ, դու , դանդաղ, հաստատ, տուն, , հե՜յ , խոսել ,
ընկերություն , սպիտակ , ամենքը , երկրորդ , մաս-մաս, վրա , բայց , մենավոր , երեկոյան , դա, որովհետև, գուցե , հացատուն , որ, պատրաստել , երկու հարյուր իննսուներեք, տակ, աննկարագրելի, ոչ մի, համեստորեն, այս, որպեսզի, խմել, կարմրավուն, հեքիաթ, թե, բոցավառ, ինչպիսի՞:
4. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր
Մածունը, հրամանի , հրամաններ , ալիքով , ծովեր , ծովով , ծովում , երկրից , գնացինք, գնացեք , գտեք , գտավ , կարդում , կարդա , տեսա , տեսեք , մարդիկ , մարդկանց , այգու , այգով:
5. Բառ ե րի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:
Փական , գառան , ձկան , լեռնային , արքային , ուսում , պայուսակում , կարդում , հոսանք, հասանք , մատանի , սարեցի , գրեցի , սարից , հյուսք , երևանցիք , գրքեր , հասներ , երկակի , կրակի:
6. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով :
«Քավության նոխազ » ( ի՞նչը , արտահայտել ) հին հրեաների կրոնական մի ինչի՞ց , սովորել ) է առաջացել : Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում , որոնցից մեկին էին միայն զոհում : Մյուսի վրա մարդիկ ինչպ ե՞ս , հերթական ) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա : Հետո այդ այծին ի՞նչ , ազատ ) էին տալիս : Հիմա (« ինչի՞ , քավել ) նոխազ » անվանում են այն մարդկանց , որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը , ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ ինչ ի՞ , անել ) համար:
Լրացուցիչ Կրթություն
ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
Առաջադրանքներ՝
- Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերները.
ա. Աստղերն են ժպտում լուսեղեն նազով:
բ. Խաղաղ դաշտերը մութն է համբուրում:
- Բացատրիր ցնորք բառը և գտիր հոմանիշները:
- Դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները՝ կողքին գրելով դրանց եզակի թիվը:
- Դուրս գրիր խաղաղ բառով բառակապակցությունները և ավելացրու այդ շարքը: